26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 29, 2018

«Այսօր Հայաստանում կա 300 հազար աղանդավոր»

2003 թվականից մինչ օրս ուսումնասիրություններ են արվել, ինչի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում քաղաքական, աղանդավորական և դիվանագիտական կառույցներն իրար հետ կապված են. այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: «Եկե՛ք վերցնենք Ուկրաինիայի փորձը. այնտեղ Մայդանում հայտնվել էին «Աստծո տուն» եկեղեցու հետևորդները: Մեզ մոտ աղանդավորականներ […]

Բռնագանձում չի կարող տարածվել մի շարք զինծառայողների հաշիվների վրա

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային, ինչպես նաև կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ու ռազմաուսումնական հաստատություններ ու ոստիկանական ուսումնական հաստատություներում սովորող կուրսանտների դրամական ապահովության և «Ես եմ» ծրագրով […]

Ուշադրություն․ օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։  Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը […]

Ովքե՞ր են ազատվելու աշխատանքից (տեսանյութ)

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարևոր հանձնարարականներ տրվեցին նիստի ժամանակ: «Շուրջ 2 ամիս տևած շրջագայության արդյունքում բոլոր մարզերի տարեկան ծրագրերը քննարկվել են, ուսումնասիրվել և զեկուցվել է 17 թ-ի կատարողականը, դիտարկվել են այս տարվա կատարվելիք աշխատանքները, որոնք վերաբերվելու են բազմաթիվ բնագավառներին: Առաջին և հիմնական խնդիրը […]

«ՃՈ-ն չունի վիճակագրություն, որ շարժական արագաչափերի բացակայության դեպքում վթարների աճ է գրանցվում» /տեսանյութ/

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը վստահ է ՝ Ճանապարհային ոստիկանությունը չունի վիճակագրություն, որ հստակ ներկայացված են փաստեր, թե շարժական արագաչափերի բացակայության դեպքում վթարների աճ է գրանցվում։ Այս մասին այսօր վերջինս նշեց լիագրողների հետ յանդիպման ընթացքում։ Բանախոսը նշեց՝ շարժական արագաչափեր կիրառելն անօրինական է։ Ասուլիսի մյուս բանախոսը՝ փաստաբան Անի Հալուլյանը ևս նշեց՝ «Փարքինգ սիթի»-ի կարմիր գծերի […]

Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է հանել բնակարանի նորկառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկաբնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրըլուծել վարձու աշխատող միջին խավի ավելի լայն հատվածի համար, ինչպես նաեւ մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքիշուկայի ակտիվացմանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)  160-րդ հոդվածում՝ 1) 2-րդ կետի 3-րդ ենթակետից հետո ավելացնել նոր՝ 4-րդ ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ՝     «4) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանը կարող  է չլինել անմիջապես կառուցապատողից, […]

Արցախում ականի պայթյունից վիրավորներից մեկին վիրահատում են

Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից: Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ ականի […]

Սյունիքի մարզում ական է հայտնաբերվել

Մարտի 28-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Սահմանվել է հերթապահություն ոստիկանության աշխատակիցների կողմից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով․ Ռոհանի

Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի առաջնորդը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։  «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։ Անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի