25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 29, 2018

Եկել են՝ գումարով սեռական հարաբերություն ունենալու համար, վիճաբանել են ու կողոպտել

Մարտի 28-ին՝ ժամը 19.40-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 1988 թ. ծնված Շ. Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, իր բնակարանում գումարով սեռական հարաբերություն ունենալու համար իրեն հյուր եկած երկու անծանոթ տղաներ գումարային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, այդ ընթացքում տղաներից մեկը իր ձեռքից քաշել և հափշտակել է «Սամսունգ Ջ 5» տեսակի […]

Աղանդավորները նաև փողերի լվացմամբ են զբաղվում

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց՝ մեր երկրում գորխող աղանդավորական կազմակերպությունները վերջերս տեղեկատվության են հավաքագրում։ «Վերջին երկու տարում աղանդավորական կառույցներում կա մեկ հրաման․ ներթափանցել բոլոր պետական մարմիններ` բժշկության ոլորտ, ոստիկանություն, քաղաքական, պետական կառավարական մարմիններ, և դա լավ ստացվում է, փորձում են ներթափանցել անգամ Պաշտպանության բանակ»,- […]

«Անօրինական ակտերը պետք է բեկանվեն» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Իրավաբանության արվեստը» փաստաբանական գրասենյակի տնօրեն Էդգար Հակոբյանը նշեց՝ վարորդի համար ամենակարևորը ճանապարհային երթևեկության կանոնները չխախտելն է, և լինում են դեպքեր, երբ քաղաքացիները չեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, սակայն ստանում են վարչական ակտեր։ Ըսը բանախոսի՝ քաղաքացիների իրավագիտակցությունը պետք է բարձրանա․ նրանք պիտի գիտակցեն, որ եթե խախտում չեն արել, ուրեմն չպետք է […]

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 28-ից 29-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենայի փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների […]

The HALO Trust-ի հայտարարությունը՝ Ղազանչիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ

Ղազանչիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 29 մարտի, 2018թ․ «HALOTrust»կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքովմահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկերկուսը՝ վիրավորվել։  Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALOTrust»կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո։

Փոփոխություններ՝ վաղաժամկետ ազատման ընթացքում

Նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորությունները փոխված են, և անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի աշխատանքը: Այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոխել հայեցակարգային մոտեցումները՝ մտցնելով հետևյալ երկու ծառայությունները՝ քրեակատարողական և պրոբացիոն։ «Այսինքն՝ եթե […]

Կաշառքի դիմաց վարորդական իրավունք է տրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ և 313-րդ հոդվածների 1-ին […]

Այսօր Լոքյան Դավիթը որևէ խնդիր չունի. Դավիթ Լոքյան

«Ամեն ինչ լինում է, մենք մի պաշտոն ստանում ենք, մի օր ազատվում ենք…առ այսօր երևի այդպիսի հարց, գոնե ինձ հետ կապված, չկա»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային զարգացման և կառավարման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր են ապրիլից հետո կադրային փոփոխություններ գործադիր մարմնում՝ հաիշվի առնելով, որ լուրեր կան, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը […]

Վիճաբանություն Թումանյան փողոցում. ծեծել են տաքսու վարորդին

Մարտի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցի 25 հասցեի մոտ վիճաբանություն է: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 26-ին, ժամը 23.25-ին, 45-ամյա Արսեն Գ.-ն եւ 21-ամյա Գրիգորի Գ.-ն, նշված վայրում անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի