25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 29, 2018

Այնպիսի մեխանիզմ դնենք, որ չգան, քաշքշեն, բզբզեն. վարչապետը՝ նախարարին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթում: Առաջարկվում է մեկ ստուգաթերթ նոր խմբագրությամբ հաստատել, այն վերաբերում է մետաղական, օգտակար հանածոների արդյունահանմանը, ներառյալ այսօր ձեր կողմից հնչեցրած հանձնարարականի կատարելու նպաստել տեսանկյունց: «Եվ երկրորդ՝ ավելացնել ստուգաթերթերը ևս […]

Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք, Հաղորդություն, Ոտնլվայի արարողություն, Խավարման կարգ

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԴ, ԺԶ, ԺԷ): Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն […]

Երևանի 2800-ամյակը կնշվի սեպտեմբերի 29-ին և 30-ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հավանություն տալ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ սովորաբար, համապատասխան որոշման համաձայն, Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, սակայն 2018 թվականի նոյեմբերին կայանալու է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, որի […]

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդական է նշանակել Ժիրայր Գերգերյանին

2018թ. մարտի 29-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Ժիրայր Գերգերյանը նշանակվել էԱՀ ՄԻՊ խորհրդական: Հիշեցնենք, որ 2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով, ի թիվս այլբովանդակային և կառուցվածքային փոփոխությունների, հնարավորություն է տրվում Պաշտպանին ունենալ պետական միջոցներովչվարձատրվող մինչև հինգ խորհրդական: Ստորև ներկայացված է Ժիրար Գերգերյանի կենսագրականը.      Ժիրայր Գերգերյանը ծնվել է 1953թ.-ին, Լիբանանում, 1970թ.-ից բնակվում է Ֆրանսիայում: Նա ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտի քաղաքագիտության բաժինը, Փարիզի Պանթեոն Ասասիհամալսարանի միջազգային իրավունքի բաժինը և Փարիզի համալսարանի հոգեբանության բաժինը: Ժ. Գերգերյանը երկար տարիներ աշխատել է միջազգային և գործարարական իրավունքի ոլորտում: Նա կառավարել և զարգացրել էզգալի թվով ամերիկյան և եվրոպական համատեղ ձեռնարկություններ՝ իր գործունեության ընթացքում աշխատելով որպես խոշորմիջազգային ընկերությունների գործադիր տնօրեն և ավագ գործադիր փոխնախագահ: Ժ. Գերգերյանը դասախոսել է և աշխատություններ հեղինակել միջազգային իրավունքի ոլորտում: Բացի հրապարակած բազմաթիվհոդվածներից, նա նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ֆրանսերենով գրվածերկու մենագրության, ներառյալ՝ «Լեռնային Ղարաբաղ. անջատման և ինքնորոշման միջև» գրքի հեղինակն է: Լինելով Փարիզիփաստաբանների միության անդամ` նա իր ջանքերն ուղղել է հայկական հիմնահարցերի՝ միջազգային իրավունքի տեսանկյունիցառաջմղմանը: Սկսած 2015թ.-ից՝ Ժ. Գերգերյանը տարբեր ծրագրեր է նախաձեռնել և իրականացրել Արցախում՝ նպատակաուղղված երիտասարդների կարողությունների զարգացմանը:

Սերժ Սարգսյանին բնակարան կնվիրվի

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Հարցը կառավարության օրակարգում է ներառված, սակայն չզեկուցվողների մեջ էր: Նախագծի որոշման մեջ գրված է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և  շինությունները՝  սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել […]

Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեությանը

Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ընդերք օգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմներին: «Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերք օգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կորդինատրի աճշտություններ և անհամապատասխանություներ: Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերք օգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,-ասաց […]

Վարչապետը հանձնարարեց անդրադառնալ նաև թերությունների դեպքում կադրային փոփոխություններին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին: «Մարզերի 2017 թվականի հաշվետվության ուսումնասիրման ու մարզային խորհրդակցությունների արդյունքում պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ՝ 2017-ին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում, գյուղատնտեսական, ֆինանսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության ու այլ ոլորտներում»,-ասաց վարչապետը:   Նա հանձնարարեց Տարածքային կառավարման […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ վեց մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 29-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Բագրատունյաց փ. 24, 26, 26Ա, 28, 30 շենքերը, Ս.Տարոնցի փ. 10, 12, 14, 16 շենքերը, Արեշ 3փ. 24-40; 5փ. 13-30; 16փ. 1-40 սեփական տները, Դիմիտրով փ. 1-11, 38-74 սեփական […]

Աղբահանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը դեռևս բավարար ու ընդունելի չէ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հիշեցրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին: Նա նշեց, որ 2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց այդ ծրագիրը, որի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջագերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել են մի շարք աշխատանքներ: «Արդյունքում ունեցել ենք այս պատկերը. 2018 թվականի մարտի դրությամբ 2031 աղբահանոցներից մաքրվել կամ կոնսերվացվե է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի