13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղբահանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը դեռևս բավարար ու ընդունելի չէ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հիշեցրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին: Նա նշեց, որ 2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց այդ ծրագիրը, որի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջագերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել են մի շարք աշխատանքներ: «Արդյունքում ունեցել ենք այս պատկերը. 2018 թվականի մարտի դրությամբ 2031 աղբահանոցներից մաքրվել կամ կոնսերվացվե է 1622-ը, դեռևս փակման են ենթակա 108-ը, բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում ևս նշանակվել են ծրագրի պատասխանատուներ: Աղբհանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը դեռևս բավարար ու ընդունելի չէ՝ չնայած դրական զարգացումներին»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների անհրաժեշտություն: Սրանից ելնելով՝ նա հանձնարարեց Տարածաքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, մարզպետներին, առաջարկեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու համայնքների ղեկավարներին 10 օրվա մեշ մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի նոր գործողությունների ծրագիր, սահմանել հստակ ժամանակացույց՝ ներառելով բոլոր շահագրգիռ կառույցներին, նախատեսել, որ իրավաբանական աձանց հետ աղհանման պայմանագրերն ավարտին հասցնել հունիսի մեկը, թերությունների դեպքում կկիրառեն համապատասխան միջոցներ, ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապատասխան միջոցառումների, բնական ու պատմական հուշարձանների տարածքը մաքուր պահելուն:

Վարչապետը հանձնարարեց Դավիթ Լոքյանինին նաև մինչև ապրիլի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել ժամանակացույցը, ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված համապատասխան աշխատանքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ