26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՃՈ-ն չունի վիճակագրություն, որ շարժական արագաչափերի բացակայության դեպքում վթարների աճ է գրանցվում» /տեսանյութ/

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը վստահ է ՝ Ճանապարհային ոստիկանությունը չունի վիճակագրություն, որ հստակ ներկայացված են փաստեր, թե շարժական արագաչափերի բացակայության դեպքում վթարների աճ է գրանցվում։ Այս մասին այսօր վերջինս նշեց լիագրողների հետ յանդիպման ընթացքում։

Բանախոսը նշեց՝ շարժական արագաչափեր կիրառելն անօրինական է։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ փաստաբան Անի Հալուլյանը ևս նշեց՝ «Փարքինգ սիթի»-ի կարմիր գծերի հետ կապված՝ վարորդներին հաճախակի անհիմն տուգանում են։

««Փարքինգ սիթի»-ն պետք է ապացուցի, որ վարորդը 15 րոպեից ավելի է կանգնել կարմիր գծերի հատվածում։ Սակայն, սովորաբար, որպես ապացույց՝ ընդամենը մի քանի լուսանկար են ցույց տալիս, ինչը չի կարող փաստ լինել առ այն, թե քաղաքացին որքան ժամանակով է մեքենան կայանել տվյալ վայրում։ Հազվադեպ են լինում տեսագրություններ» – ասաց Անի Հալուլյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ