31 Մայիսի, Կիրակի, 2020
KFC

Լուրեր: Մարտի 15, 2018

Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

153A7420

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երեւանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված, վերջերս կառուցված Հայրենիքի պաշտպանի ժամանակակից վերականգնողական կենտրոն: Արա Բաբլոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո՝ կարճ ժամկետում կատարված մեծածավալ աշխատանքներին: Կենտրոնը հագեցած է ժամանակակից մասնագիտական սարքավորումներով […]

Վիրավորելու միտում չեմ ունեցել. Արուսիկ Տիգրանյանը ներողություն է խնդրում

133341

«Լավ երեկո» հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանը ներողություն է խնդրել մարտի 8-ի առիթով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց հետ արված հարցազրույցի համար: Հիշեցնենք, որ հաղորդումը բուռն արձագանք ստացավ։ «Սիրելինե՛րս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, եւ բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որեւէ մեկին, եւ […]

Դրամահավաք Ախուրյանում մանկահասակ երեխաներով դժոխային պայմաններում բնակվող ընտանիքին բնակարանով ապահովելու նպատակով

aecc753bff17ee8b15e97f17eb1f4160

«Շիրակ կենտրոնի» օրերս հրապարակեց տեսանյութ,  որը պատմում է Գյումրու հարևանությամբ գտնվող Ախուրյան գյուղում, կոմունալ տարրական պայմաններից զուրկ, խարխուլ դոմիկում, մանկահասակ երեխաներով բնակվող ընտանիքի դժոխային ապրելակերպի մասին: Առանց վարանելու, նրանց կարելի է համարել Հայաստանում ամենաաղքատ պայմաններում բնակվող ընտանիք: Տեսանյութը մեծ արձագանք է գտել և բազմաթիվ մարդիկ նրանց ընտանիքին աջակցելու ցանկություն են հայտնել, ինչպես նաև նամակների և […]

Առաջին ալիքն սկսում է «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագիծը

logo

Առաջին ալիքը ներկայացնում է հեղինակային «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագիծը, որըպատանի արտիստներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց երգերը և մրցելՄինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար: Նախագծին կարող են մասնակցել ՀՀ9 -14 տարեկան քաղաքացիները կամ ծագումով հայ պատանիները։Ներկայացվող երգը պետք է լինի նոր կամ նախկինում չհրապարակված։Մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել մարտի 15-ից հունիսի 30-ը[email protected]էլ. հասցեին։ […]

Հարկադիր կատարողի անփույթ վերաբերմունքի հետևանքով էական վնաս է պատճառվել կազմակերպության և պետության օրինական շահերին

logo 3

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնը, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառվել ինչպես կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին: Այսպես, քննությամբ պարզվել է, որ Ա. […]

Կրակոցներ սահմանային գոտում

timthumb (1)

Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1992 թ. ծնված Հ. Կ.-ն, 1986 թ. ծնված Հ. Բ.-ն և 1999 թ. ծնված Ս. Հ.-ն, խախտելով սահմանային գոտու կանոնները, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի, որտեղ Հ.Կ.-ն […]

Կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը

001

Երևանի զարգացման հնգամյա ծրագրով առաջիկա տարիներին աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի ոռոգման համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման նպատակով 2018 թվականի ծրագրով մայրաքաղաքի ոռոգման ցանցը կերկարի ևս շուրջ 5 կիլոմետրով: Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում նոր խողովակաշար է անցկացվում Մանկական զբոսայգուց մինչև Հրազդան գետն իջնող հատված, որտեղ այն կմիանա նորաստեղծ պոմպակայանին: Արդյունքում՝ գետից պոմպով մղվող […]

Ծռերի գործով դատավորը վերջապես որոշեց/տեսանյութ/

24252248_1466646570123132_1216700078_n

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը: Հայտարարված ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշում, ըստ որի Կարո Եղնուկյանի նկատմամբ նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա […]

Ալբանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց

g_image

Մարտի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Արդիանա Հոբդարիին (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Հոբդարիին նշանակման կապակցությամբ, փոխարտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականցանելու հարցում՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Դեսպան Հոբդարին վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված