03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 15, 2018

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Եթե կենդանի լիներ Սիսիանում ծնված Հեյդար Ալիևը. գեներալը բացահայտում է/տեսանյութ/

«Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը պատերազմի վերսկսման հավանականությունը չի բացառում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախկին փոխնախարարը անդրադարձավ Ալիևի հայտարարություններին: «Եթե կենդանի լիներ մյուս Ալիևը` Հեյդարը, ապա նա կասեր որ ինքը խնդրել է մեզ, որ չվերցնենք մեր պատմական հայրենիք  Գանձակը: Ես Ալիևի հետ մի քանի անգամ բանակցություններ եմ վարել: Նա ծնված […]

Խորենացու ողբը չկապել Ֆեյսբուքով մեկ. Առավոտ

«Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»: Սա մեջբերում էր մեր թերթի վարքականոնից, որը ընդունվել է ավելի քան 10 տարի առաջ՝ այն դարաշրջանում, երբ մարդիկ ֆեյսբուքում իրար դեմ «կյանքի եւ մահու» կռիվ դեռեւս չէին մղում, իսկ լրագրողի ու համացանցի օգտատիրոջ միջեւ գոյություն […]

«Պարտադի՞ր է՝ Սերժ Սարգսյանի կողմից էլ Քոչարյանի նման պատասխան լսենք» (տեսանյութ)

«Իր ցանկությունն է, բայց Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերից մեկը ո՞րն է, դանդաղ շտապեք, ինքը այդ վարքագծով է միշտ այդպես եղել, ե՞րբ է դրանից առաջ ասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքագիտորեն ճիշտ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը լռում է ու չի ասում՝ ինքն է լինելու վարչապետի իշխանական […]

Օլիգարխները կփոխեն հայկական ֆուտբոլը. Ժամանակ

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեն որոշում է կայացրել ՀՀ բարձրագույն խմբի 2018-2019թթ. Մրցաշրջանի առաջնությանը մասնակցելու համար արտոնագրեր շնորհել տաս ակումբների: Բացի նախորդ առաջնությանը մասնակցած 6 թիմերից, այս տարվա օգոստոսից մեկնարկող առաջնությանը մասնակցելու արտոնագիր են ստացել  եւս չորս ակումբներ՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա»:  «Էրեբունին» պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանին, իսկ «Արարատ-Մոսկվան»՝ «Տա­շիր […]

Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ կոնգրես. քննարկվել են արցախյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես, որտեղ հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ՝ Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին: Իր խոսքում Նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված […]

Մուտիլովկա. Հովիկ Աբրահամյանը ցույց է տալիս Սերժ Սարգսյանի տեղը. Ժամանակ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով տարածքում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն ապագա կառավարությունում կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ առանց հստակեցնելու, թե այդ դեպքում՝ ով է վարչապետը: Մինչդեռ ակնարկը առավել քան թափանցիկ է. Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ջատագովները Սերժ Սարգսյանին առաջարկում են այն նույն պաշտոնը, որը նա ուներ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, […]

Հարյուրավոր մարդ­կանց գործազուրկ է թողնում. Ժողովուրդ

Մինչ ՀՀ վարչապետ Կարեն Կարա­պետյանը պետական միջոցները խնայե­լու քողի տակ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր է օպտիմալացնում եւ հարյուրավոր մարդ­կանց գործազուրկ է թողնում, այս ըն­թացքում ՀՀ արտաքին գործերի նախա­րարության աշխատակազմը պատ­րաստվում Է ավելացնել հաստիքակազմը 10 հոգով: Օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ-ն բյուջետային հայտ Է ներկայացրել, ինչի համաձայն նախարարությանը կհատկացվի լրացու­ցիչ 10 կցորդի հաստիքի համար գու­մար: Պարզվում Է՝ ԱԳՆ աշխատակազմի […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ ութ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 15-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 3, 5Ա, 7, 7/1, 7/2-7/4, 9, 9/1, 11, 16, 18, 20, 39, 41 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Ա.Տիգրանյան փ. 20, 38 շենքերը եւ 11-60 սեփական տները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի