03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 15, 2018

Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերի գողության դեպքը. գողոնը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանում կատարված առանձնապես խոշոր չափերի՝ 34 հազար ԱՄՆ դոլարի գողությունը. գողոնը հայտնաբերվել է, և որպես կասկածյալ է ներգրավվել բնակչուհու քրոջ փեսան, ով ՀՀ ԱԻՆ-ի աշխատակից է` թիվ 2 փրկարարական […]

Կապահովվի էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարների սուբսիդավորումը

2018 թ. ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները սուբսիդավորման միջոցով մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետևյալ համամասնություններով՝ Երևան քաղաքի 100 մլն ՀՀ դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոս,           Երևանի քաղաքի […]

Մարտի 18-ից ջերմաստիճանը նկատելի կբարձրանա. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցիկլոնի աղդեցությունը կպահպանվի մինչև մարտի 17-ի առավոտ, որի արդյունքում ժամանակ առ ժամանակ Հանրապետության շրջանների զգալի մասում ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Մարտի 18-19 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը նկատելի կբարձրանա,եղանակը կտաքանա 5-6 աստիճանով, իսկ Լոռի-Տավուշ-Սյունիք-Արցախ հատվածներում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևանում կունենաք +20-ից բարձր ջերմաստիճան,Արարատյան դաշտում […]

Եթե դուք ձեր ընտանիքում մի բան անում եք ու գնահատանք եք սպասում

Ինչ անել երբ ամուսինդ չի գնահատում քո արած դրածը: Քրիստոսը մեզ սովորեցրեց մերձավորին սիրել սեփական անձի պես: Մարդն ինչպե՞ս կարող է իր սեփական անձից գնահատվել ցանկանա: Ժողովուրդ ջան, եթե դուք ձեր ընտանիքում, մի բան անում եք ու գնահատանք եք սպասում, ուրեմն այդտեղ ոչ հավատք կա Քրիստոսի նկատմամբ, ոչ էլ սեր, այլ առևտուր: Արդեն մի քանի […]

Դատախազները կարող են պետության հաշվին բնակարան վարձակալել

Հայաստանի կառավարությունը սահմանեց դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը: Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության […]

ԵԼՔ-ի տեսլականը

Մարտի 14-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International for Peace) Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Էդմոնը Մարուքյանը ներկայացրած թեմայի վերաբերյալ պատասխանել է նաև լսարանի բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի […]

Եղնուկյանը հրաշքով սրտի կաթված չի ստացել.պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը: Եղնուկյանի  շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Նրա ճնշումը բարձրացել է ու հասել մինչեւ 230-ի: Հրաշքով սրտի կաթված չի ստացել»: Տիգրան Հայրապետյանը պնդեց, […]

Էդվարդ Նալբանդյանը Հռոմում կմասնակցի Լիբանանի աջակցության համաժողովին

Իտալիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 15-ին Հռոմում կմասնակցի Լիբանանի աջակցությանը նվիրված նախարարական հանդիպմանը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նաեւ ելույթ կունենա այնտեղ:  

Առանց «Ելքի». Նիկոլ Փաշինյանը հանրահավաք կանի

Մինչ «Ելք» դաշինքում վերջնական որոշում կընդունվի Սերժ Սարգսյանի դեմ փողոցային պայքար սկսելու հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն քաղաքապետարանից  թույլտվություն է ստացել ապրիլի 3–ին Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու  վերաբերյալ։ Հիշեցնենք, որ «Ելք»-ում դեռևս որոշում չունեն, թե ինչպես են պայքարելու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի