Ինչպես ազատվել եղունգները կրծելու սովորությունից
Եղունգները կրծելու սովորությունը հիմնականում առաջանում է մանուկ հասակում եւ կարող է մինչեւ խոր ծերություն տեւել։ Ընդ որում՝ դրա բացասական կողմերը չեն սահմանափակվում տգեղ մատներով։ Եղունգները կրծելը կարող է բորբոքում առաջացնել տվյալ հատվածում, ինչն էլ առողջական խնդիրների կհանգեցնի։ Ահա մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այդ վատ սովորությունից։ Եղունգները միշտ կարճ կտրեք, այդպես անհարմար կլինի կրծելը։ […]