02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Կապահովվի էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարների սուբսիդավորումը

2018 թ. ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները սուբսիդավորման միջոցով մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետևյալ համամասնություններով՝ Երևան քաղաքի 100 մլն ՀՀ դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոս,           Երևանի քաղաքի 100 մլն ՀՀ դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին`  70 տոկոս, սահմանամերձ համայնքների հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկակներին և գյուղական ամբուլատորիաներին` 100 տոկոս: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ