«Պարտադի՞ր է՝ Սերժ Սարգսյանի կողմից էլ Քոչարյանի նման պատասխան լսենք» (տեսանյութ)
«Իր ցանկությունն է, բայց Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերից մեկը ո՞րն է, դանդաղ շտապեք, ինքը այդ վարքագծով է միշտ այդպես եղել, ե՞րբ է դրանից առաջ ասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքագիտորեն ճիշտ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը լռում է ու չի ասում՝ ինքն է լինելու վարչապետի իշխանական թեկնածուն, թե ոչ, և եթե ոչ, ապա ով է լինելու նա:
Պողոսյանը հիշեցրեց. «Երբ Քոչարյանին հարցնում էին, թե ով է լինելու ձեր նախընտրելի հաջորդ թեկնածուն, ասում էր՝ այդ ում պիտի այդքան ատեմ, որ հիմա նրա անունը տամ, ես պատկերացնում եմ՝ մեկ ամսվա մեջ ինչ օրը կգցեք այդ մարդուն:
Պարտադ՞իր է՝ Սերժ Սարգսյանի կողմից այդպիսի պատասխան լսենք: Արդեն պետք է գիտակցենք, որ ցավոք սրտի, սա դարձել է այդպիսի մի ավանդույթ»:
Թևան Պողոսյանն ընդգծեց, որ արդեն ինքնըստինքյան քննարկվում է այն հարցը, որ կուսակցության նախագահն է ստանձնելու այդ պաշտոնը, ինչը ևս խոսում է մեր քաղաքական կյանքի ոչ հասունության մասին: «Դա կլինի շատ վերջում, սակայն «Հանրապետականների» կեսը ասում է՝ ինքն է, ինքն է»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: