27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 6, 2018

51-ամյա Հոլի Բերրին անթերի տեսք ուներ Zuhair Murad-ի զգեստով /ֆոտո/

«Օսկար» մրցանակաբաշխությունից հետո ավանդաբար խնջույք է տեղի ունենում՝ հաղթողների պատվին։ Խնջույքին բազմաթիվ աստղեր են հավաքվում։ Նախօրեին այդ հավաքույթին երեկոյի իսկական աստղ է դարձել 51-ամյա դերասանուհի Հոլի Բերրին։ Այդ տարիքում նա պարզապես ցնցող տեսք է ունեցել Zuhair Murad-ի կարճ ու բաց զգեստով։

Մարտի 7–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

  Մարտի  7–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը եւ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի  անդամ եւ ազգային տոների կազմակերպման պատասխանատու Հասմիկ Միրզոյանը: ԹԵՄԱ `   Մեծ Պահքի 24- րդ օրը՝ մարտի 7-ին, Առաքելական եկեղեցին նշում է Միջինքը. տոնի հոգեւոր խորհուրդն ու ծեսի կարեւորությունը. […]

«Ծռերից է վարակվել». դատավորը անակնկալ վատացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք  նստավայրում այսօր՝ մարտի 6-ին նշանակված «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը չկայացավ: Նիստը հետաձգվեց, քանի որ ինչպես տեղեկացանք դատական դեպարտամենտից՝ նախագահող դատավոր Արթուր Օհանյանը անակնկալ հիվանդացել է: Նշենք, որ անցած դատական նիստին հայտարարվեց, որ ամբաստանյալների մեջ հիվանդներ կան, մասնավորապես Սերգեյ Կյուրեղյանի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել: «Սասնա ծռերի […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 6-ին՝  ժամը  09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները   կատարում են  մաքրման և աղով, ավազով  մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր   ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

Կեղծ կոնյակներ

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, […]

Մեխն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ, խփեք, թող գնա. ընդդիմադիր պատգամավոր

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցողը՝ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում որոշակի փոփոխութուններ են կատարվել, ընդունվել են որոշ առաջարկներ: «Տարբեր որոշումների ստորագրման տարբերություններ կային, իսկ հիմա որոշվել է, որ Անվտանգության խորհրդի որոշումները ստորագրում է վարչապետը:  Կառավարության մեկ այլ առաջարկն է, որ բոլոր տեղերում, որտեղ նշվում […]

Սերժ Սարգյանը երկար ճանապարհ անցած քաղաքական գործիչ է. «Ծառուկյան» դաշինք

«Մեր պաշտոնական տեսակետը մեր խմբակցության քարտուղարը հայտնել է, եւ ես ավելացնելու բան չունեմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը՝ խոսելով վարչապետի թեկնածուի մասին: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն ինքն էլ  դեռևս պաշտոնապես վարչապետի թեկնածու չի առաջադրել, հետեւաբար հարցն անտեղի է: Նա ասաց, որ երբ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի, […]

Նախագահի լիազորությունները նորից սահմանափակվում են

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նա նկատեց, որ այժմ նախագահը օրենքով սահմանված դեպքերով կարող  է շնորհել պարգևներ:  Նախագծով առաջարկվում է շքանշանների, մեդալների, կոչումների նշանակման […]

Թուրքիան հիմա էլ Գերմանիայից է պահանջում արտահանձնել քուրդ գործչին

Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմին, ով Չեխիայում ձերբակալվել էր և ապա ազատ արձակվել։ Միջանկյալ նշենք, որ Մուսլիմը Թուրքիայի  կողմից հետախուզման մեջ է գտնվում։ Պաշտոնական Անկարան Մուսլիմին մեղադրում է ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեջ։ Չեխիայում ազատ արձակվելուց հետո Մուսլիմը տեղափոխվել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Թուրքիայի գործողությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված