13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

«Հարսանիքը լեռներում» օպերացիան վկայում է այն ժամանակվա իշխանությունների հայրենասիրության ու գործնական կարողությունների մասին․ Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1992 թ. մայիսի 8-ը դարձավ անկյունաքարային իրադարձություն Հայոց նորագույն պատմության մեջ՝ նշանավորելով Շուշիի ազատագրումը՝ որպես ազգային միասնականության, աննկուն կամքի և հերոսության բացառիկ դրսեւորում։
Այս հաղթական գործողության մեջ առանցքային դեր է ունեցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որպես ռազմաքաղաքական ղեկավար, որի վճռականությունն ու հեռատեսությունը կարևոր դերակատարում են ունեցել այս մեծ հաղթանակի կերտման գործում։
Նրա կողմից հաստատված և կազմակերպված «Հարսանիքը լեռներում» օպերացիան վկայում է այն ժամանակվա իշխանությունների հայրենասիրության ու գործնական կարողությունների մասին։ Այդ օրերին Սերժ Սարգսյանի վճռական քայլերը մեծապես նպաստեցին ոչ միայն Շուշիի ազատագրմանը, այլև հետագա ռազմավարական առաջխաղացմանը։
Շուշիի ազատագրումը ոգեշնչեց նոր հաղթանակների, ամրապնդեց ժողովրդի հավատը և ցույց տվեց, որ պայքարն ազատության և ինքնիշխանության համար կարող է արդյունք տալ, երբ կան հաստատակամություն և համախմբվածություն։
Այս օրը դարձել է ոչ միայն հաղթանակի հիշատակում, այլև մեր ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության խորհրդանիշ։
Սերժ Սարգսյանը այն առաջնորդն է, ում անունը պատմության մեջ ամրագրված է որպես ազգային առաջնորդ՝ կառչած պետական մտածողությանը, անսասան՝ հայրենիքի պաշտպանության հարցում, և ազդեցուցիչ՝ պետականաշինության գործընթացներում»։
Հնարավոր է սա քարտեզ and տեքստ նկարն է
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ