04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ։ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմաքաղաքական հաջողությունը, խաղաղության գործընթացի նախաձեռնող է դառնում՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վերսկսելով։ Թուրքիան հետևողականորեն իրականացնում է իր պանթյուրքիստական ռազմավարությունը՝ խորացնելով դիրքերը տարածաշրջանում և ամրապնդելով համագործակցությունը ԱՄՆ-ի,ՌԴ-ի և այլ գերտերությունների հետ՝ բարձրացնելով երկկողմ վստահության մակարդակը։ Իրանը և ԱՄՆ-ն վերսկսել են բանակցությունները՝ փորձելով նվազեցնել փոխադարձ ճնշումների ինտենսիվությունը։ Չինաստանը, իր հերթին, ընդլայնում է գլոբալ ներկայությունը՝ տնտեսական և դիվանագիտական նոր հնարավորություններ ստեղծելով Աֆրիկայում և այլ աշխարհագրական ուղղություններում։ Եվրոպական պետությունների ղեկավարները վերաիմաստավորում են հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ առաջնորդվելով ազգային և տարածաշրջանային հաշվարկներով։ Ադրբեջանը ակտիվացնում է իր գործակցությունը Թուրքիայի և Իսրայելի հետ՝ վերջիններիս համար  իր տարածքը դարձնելով ռազմաքաղաքական հարթակ,Հայաստանի ՌԴ-ի և Իրանի դեմ ։
Հնդկաստան–Պակիստան հակասությունները սրվում են՝ ռազմական բախման հեռանկարով, վերոնշյալ և առհասարակ բոլոր ուժային կենտրոնները սևեռված են սեփական ազգային շահերի պաշտպանման և առաջմղման վրա՝ գիտակցելով, որ ներկայում որոշվում է նոր բազմաբեւեռ աշխարհակարգի ճակատագիրը։
Այդ ֆոնին Հայաստանի ներկայիս կառավարիչները շարունակում են գործել ազգային շահերին հակառակ տրամաբանությամբ՝ օր օրի խորացնելով ՀՀ-ի անվտանգային, քաղաքական և սոցիալական ճգնաժամերը։ Միջազգային հարթակում՝ փոխանակ ամրապնդելու Հայաստանի դիրքերը, նրանք վերածում են երկիրը արտաքին ուժերի փորձադաշտի։
Կառավարման այս մոդելը հակասում է ոչ միայն պետական շահին, այլև ազգային անվտանգությանը՝ Հայաստանը դուրս թողնելով միջազգային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացներից»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ