23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի տեղ լրահոսում հանդիպեցի, որ Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է։
Իրականում մենք շատ քիչ բան գիտենք ադրբեջանական բանտերում գտնվող անձանց ու նրանց իրական վիճակի մասին:
Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ որոշ մարդկանց կադրերով, տեսանյութերում տեսնում ենք, սակայն այնտեղ գտնվող հայերի իրական թիվն ու նրանց հետ կապված նվազագույն տեղեկությունները չունենք:
Ադրբեջանը հաստատում է միայն 23 հայի ներկայությունը, սակայն 2020 թվականի պատերազմի ժամանակ, դրանից հետո սոցիալական ցանցի տարբեր տիրույթներում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տասնյակներով մարդիկ են ֆիքսվել:
Նույնիսկ հաստատված հայերի կյանքն ու առողջությունն է խիստ կասկածի տակ, դեռ չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր ունեն անհետ կորածի կարգավիճակ, տարբեր կադրերով, խոսակցություններով ֆիքսվել են Ադրբեջանի վերահսկողության տակ հատվածներում:
Ադրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը` իրավունքների վերականգնման և պաշտպանության առումով:
Երկրորդ ու ամենակարևոր խնդիրը` նրանց հայրենադարձման հարցն է, որն այս իշխանության համար զուտ խոստումների և ստախոսությունների տիրույթում է»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ