Ե՞րբ, որ թվականից խելքներս գլուխներս կհավաքենք․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տեսնես եւս քանի հարյուր տարի մենք կապրենք կորուսյալ հայրենիքի ցավը, կարոտը, ամոթը, կսկիծը։ Տեսնես եւս քանի պատառիկ կկորցնենք, կուրանանք, կմսխենք։
Վերջապես՝ տեսնես ե՞րբ, որ թվականից խելքներս գլուխներս կհավաքենք, ողբի ու որբի հայրենիքից կրկին կվերածվենք հաղթանակի եւ արժանապատվության հայրենիքի, ինչպես դա արեցինք Շուշին, Արցախն ազատագրելով, ե՞րբ հայի տականքից կազատվենք, ե՞րբ մեր ազգային կռիվը մեկ անգամ եւ ընդմիշտ կկռվենք ու կազատագրենք մեր երկիրը, ե՞րբ դավաճանին եւ հողատուին կմեկուսացնենք , տեսնես ե՞րբ այնքան միասնական կլինենք, այնքան ճիշտ, որ կռիվ կտանք երկրի եւ ոչ մանդատի կամ պաշտոնի համար, ե՞րբ կհասկանանք, որ ամեն բան անցողիկ է, կյանքը՝ առաջին հերթին, մնայունը երկրին է, հողը, պատիվը եւ արժանապատվությունը։ Այսօր, մայիսի 8-ը այս կապիտուլյանտների ձեռքով «սպանվեց», այսօր միայն հիշողություն եւ նկարներ մնացին։Տեսնես ե՞րբ կրկին կգնանք Շուշի եւ հոգիներս կփառավորվի։
Այսօր դա դարձավ երազանք։ Հավատա՞մ, որ երազանքը կդառնա համահայկական, համազգային երազանք, որ կգանք այդ երազանքի ետեւից ու կրկին ոտքի կանգնենք։ Այս օրը թող դառնա երազանք պահելու եւ այդ ազգային երազանքը իրականացնելու օրը։
Ներիր մեզ Արցախ,որ քեզ մենակ թողեցինք,ներեցեք մեզ երեխեք, որ ձեզ անհայրենիք թողեցինք,ներիր մեզ հող, որ չբռնեցինք դավաճանի, տականքի ձեռքը․․․Ներիր Տեր Աստված, որ չկարողացանք որոմը զատել ցորենից եւ դեռ հանդուրժում եք այս զզվելիների ներկայությունը մեր երկրում․․․Իրականում արժանի չենք ներման»։