19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2018

Չկա ընդդիմության ցավ, կա բոլորիս ցավը. Շարմազանով

4C14921A-E7D1-4630-AA46-4267FC5F7E7A_w1023_r1_s

«Մարտի մեկի զոհերի հիշատակը հարգելը արդեն հարգանքի տուրք էր Մարտի 1-ի զոհերին»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ սրանով իշխանությունն իր վերբերմունքն էր ցույց տալիս, որ Հայաստանն այլևս երբեք չպետք է գնա քաղաքական առճակատման ճանապարհով:  «Այլևս երբեք որևէ քաղաքական կամպանիա չպետք է տանի մեր ժողովրդին մերժողականության, ատելության, […]

14 ամյա պատանին զոհաբերվեց հանուն իր երազած Հայաստանի. Վարդան Պապիկյանի լեգենդը /տեսանյութ/

maxresdefault

Վարդանը այսօր կդառնար 44 տարեկան, բայց իրեն սիրող ու հավատացող, նաև իր տեսակով հպարտացող հայերի հոգում նա միշտ կմնա 14 տարեկան: «Պատանի, ով ֆիզիկապես երեխա էր, բայց հոգով հզոր: Ասում էր` կես մետր առաջ գնալն էլ մեր հայրենիքի օգտին է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական): Պատանին, ով կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին անհայտ […]

Ինչպիսին պիտի լինի հաջորդ վարչապետն՝ ըստ ՀՀԿ-ի

arm147516743752

ՀՀԿ-ն նոր կառավարության ձևավորման հարց դեռևս չի քննարկել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն կայացնելու է այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի շահերից: «Մենք պետք է ընտրենք այնպիսի կառավարություն, այնպիսի վարչապետ, որը լավագույնս […]

Մանկատան աշխատակցուհին ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային /տեսանյութ/

inv_n_io

Ռուսաստանի մանկատներից մեկի աշխատակցուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Կինը ծեծի է ենթարկել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սանին։ Նրա արարքը ֆիքսել են մանկատանը տեղադրված տեսախցիկները։ Կադրերում երեւում է, թե ինչպես է կինը գրկած բերում երեխային, ապա նետում բազմոցի վրա ու խփում դեմքին։ 15-ամյա տղան մտավոր զարգացման ծանր խնդիրներ ունի եւ չի կարողացել պատմել տեղի ունեցածի մասին։  […]

Աբսուրդ է առաջարկել վերանվանել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը. ՀՀԿ

vazgen-05

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության կողմից արված առաջարկն՝ անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, շատ անհաջող ու անհեթեթ է: «Ինչպե՞ս կարելի է նման բան առաջարկել: Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր առաջնորդն է եղել, նա ազգային հերոս է, Վազգեն Սարգսյանը Արցախյան հերոսամարտի խորհրդանիշերից մեկն է»,-հավելեց նա: Շարմազանովը նշեց, որ Վազգեն Սարգսյանը վերկուսակցական […]

«Շատ կարևոր ազդակ նախագահի կողմից»

Serzh-2

Հայաստանի հանրապետությունը 2017 թ-ին արձանագրել է վերջին 10 տարվա մեջ ամենաբարձր տնտեսական աճը՝  շուրջ 7.5 տոկոս՝ ԱՎԾ տվյալներով. այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այս հարցը քննարկվել է նիստի ժամանակ: Նա հիշեցրեց, որ նախագահը հանձնարարել է առաջիկայում ավարտել Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման […]

Մենք շահած ենք դուրս եկել. Շարմազանովը՝ հայ-թուրքական արձանագրություններից

5573823

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ անդրադարձել են ԱԺ քառօրյային, արտաքին ու ներքաղաքական հարցերին: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ այսօր անվտանգության խորհրդի նիստի է եղել, որի ժամանակ հանրապետության նախագահը առ ոչինչ է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները: «Եվս մեկ անգամ հայկական կողմը վերհաստատել է, […]

«Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում Երևանն արժանացել է Financial Times-ի մրցանակի

001 (1)

Աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ հեղինակավոր Financial Times պարբերականի fDi Intelligence ծառայության կողմից Երևանն արժանացել է ԷֆԴիԱյ Ապագայի զբոսաշրջային ուղություններ 2017/18 – «Խմբագրի ընտրություն» մրցանակին (fDi Tourism Locations of the Future 2017/18 – Editor’s Choice Awards)՝ «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում: «Քաղաքում պատմամշակութային զբոսաշրջության և հանգստի ենթակառուցվածքների ներդրողների համար կան բազմաթիվ հնարավորություններ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի թանգարանի […]

Պարզվել են Գյումրու անչափահաս բնակչի դանակահարության հանգամանքները

Foto QK

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի անչափահաս բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:20-ին, «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ բազկի հետին մակերեսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված