14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Շատ կարևոր ազդակ նախագահի կողմից»

Հայաստանի հանրապետությունը 2017 թ-ին արձանագրել է վերջին 10 տարվա մեջ ամենաբարձր տնտեսական աճը՝  շուրջ 7.5 տոկոս՝ ԱՎԾ տվյալներով. այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այս հարցը քննարկվել է նիստի ժամանակ: Նա հիշեցրեց, որ նախագահը հանձնարարել է առաջիկայում ավարտել Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման ռազմավարության ծրագիրը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն երկարաժամկետ զարգացման ծրագիր է դնում՝ անկախ նրանից, թե մի քանի տարի հետո ով կլինի իշխանության: «Նախագահն ուղիղ հանձնարարական տվեց, որ պատկան մարմինները շարունակեն նույն տեմպով աշխատելը, որպեսզի մի քանի տարի հետո, երբ կարողանանք ապահովել նման տնտեսական աճ, մեր քաղաքացիներից յուրաքանչյուրն իր մաշկի վրա կարող է զգալ դրա արդյունքները»:

Ըստ Շարմազանովի՝ սա շատ կարևոր ազդակ է:

Շարմազանովը նշեց, որ նիստի ժամանակ քննարկվել են նաև նախագահի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը:  

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ