25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք շահած ենք դուրս եկել. Շարմազանովը՝ հայ-թուրքական արձանագրություններից

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ անդրադարձել են ԱԺ քառօրյային, արտաքին ու ներքաղաքական հարցերին: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ այսօր անվտանգության խորհրդի նիստի է եղել, որի ժամանակ հանրապետության նախագահը առ ոչինչ է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները: «Եվս մեկ անգամ հայկական կողմը վերհաստատել է, որ մենք առանց նախապայման հարաբերությունների կուղմնակից ենք եղել ու կանք»,-ասաց նա՝ հավելելո, որ թուրքական իշխանություններն այս տարիներին գնացին նոր պատեր ստեղծելու ու նոր պայմաններ դնելու ճանապարհով:

«Այսօր նրանք զրոյի են հասցրել այն հարևանների թիվը, ում հետ չունեն խնդիրներ»,-նկատեց նա:

Շարմազանովն ասաց, որ հայկական կողմը նպատակ ուներ քանդել այս քաղաքական պատը, միևնույն ժամանակ ինչպես նախագահն է նշել, մենք շահած ենք դուրս եկել: «Մենք երբ այդ արձանագրությունները ստորագրեցինք, շատ գործընկերներ կարծում էին, որ հայկական կողմն է նախապայմաններ թելադրում, բայց այս տարիները ցույց տվեցին, որ հայկական կողմը բացառապես հարաբերությունների հաստատման կողմնակից է, իսկ նախապայմաններ դնում է Թուրքիան, առնվազն միջազգային հանրության համար բացահայտ է, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, բայց Թուրքիան չօգտվեց այդ հնարավորությունից ու սեփական դարպասն ընդունեց այդ գնդակը»,-բացատրեց ԱԺ փոխնախագահը:

Ըստ նրա՝ այժմ քայլեր կատարելու Թուրքիայի հերթն է: «Շարունակելու ենք զարգանալ, մեր քաղաքականությունն իրականացնել առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես ասաց նախագահը: Թուրքիան ապրիլյան պատերազմի ժամանակ էլ դրսևորեց վարքագիծ, որ հակասում էր պրոտոկոլների ոգուն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ