25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2018

Կեղծ անձնագրերով օտարերկրյա քաղաքացիները հատել են ՀՀ պետական սահմանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին և Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք և ապօրինի վարձատրություն են […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին

Հաշված րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, գրում է yerkir.am-ը։ Քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին «Երկիր Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։ Հիշեցնենք, որ 2009-ի […]

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի ամենօրյա հսկողության տակ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունները շարունակում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել 2017թ. կատարած աշխատանքների և 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Երևանի քաղաքապետին այս անգամ ներկայացվել են Հանրակրթության և Մշակույթի վարչությունների, ինչպես նաև Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախորդ տարվա հաշվետվություններն ու 2018թ. անելիքները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ […]

«Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի»

Երևանի    ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է ՝ հայկական կողմը  միշտ  պատրաստ լինի պատերազմի: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ Ալիևի  ռամատենչ հայտարարություններից զատ՝ պետք  է հիշել այն մասին, որ Ադրբեջանն ատելություն է   սերմանում իրենց սերունդների  մեջ՝ դեպի Հայաստանը, հայ   ժողովուրդը: «Իսկ  մենք ավելի հանդուրժող ենք։ Դա կապված է նրա  հետ,  որ մեր մեջ հոգեբանությունը,  […]

Դուք այստեղ բան չունեք ստանալու, կայացած մարդ եք, ինքնաբավ, աչքներդ լի ու կուշտ. Ռուստամյանը՝ Սարգսյանին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ ելույթում հայտարարեց, թե շատ հետաքրքիր ժողովուրդ ենք, երբ մեկին ուզում ենք գովել հասցնում ենք մինչև Աստծո դուռը, հենց ուզում ենք փնովել` խորտակում ենք մինչև անդունդի խորքերը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին: «Մենք յուրօրինակ ազգերից ենք, որ մեր նախագահական ընտրությունների թվից երկու անգամ ավել նախագահներ […]

Խոնարհում Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

Երեք տասնամյակ առաջ փետրվարյան ցրտաշունչ օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ կատարված ոճրագործության զոհերի հիշատակին էր նվիրված 2018 թվականի փետրվարի 28-ին, Թբիլիսիում, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ կազմակերպված հիշատակի միջոցառումը: Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգելու էին եկել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները՝ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և […]

ԱՌԿ-ն՝ «Խելացի քաղաքի» տեսլական եւ զարգացման ուղղություն. 911tert

Հայաստանի հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկով, կառավարությունը հաստատել է «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգը եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը: Ըստ փաստաթղթի, ներկայումս Հայաստանում ձևավորված է 502 համայնք, որից 46-ը ունեն քաղաքային բնակավայր: Քաղաքաբնակ 1,919 միլիոն բնակչից 1,066 միլիոնն ապրում է Երևանում, մնացածը՝ այլ քաղաքներում: «Խելացի քաղաք» հայեցակարգի տեսլականն է. Ունենալ մշտապես զարգացող քաղաքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի