26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի»

Երևանի    ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է ՝ հայկական կողմը  միշտ  պատրաստ լինի պատերազմի:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ Ալիևի  ռամատենչ հայտարարություններից զատ՝ պետք  է հիշել այն մասին, որ Ադրբեջանն ատելություն է   սերմանում իրենց սերունդների  մեջ՝ դեպի Հայաստանը, հայ   ժողովուրդը:

«Իսկ  մենք ավելի հանդուրժող ենք։ Դա կապված է նրա  հետ,  որ մեր մեջ հոգեբանությունը,  հաղթողի հոգեբանություն  է. մենք հաղթող ենք   եղել արցախյան պատերազմում եւ հոգեբանորեն մեզ հաղթող ենք ճանաչում։ Իսկ իրենք դաստիարակվում են ատելությամբ, որովհետեւ ես ինքս բազմիցս փորձել եմ համացանցի միջոցով   բանական բանավեճի  բռնվել, փորձել եմ  հասկանալ հարեւան պետության քաղաքացիներին. ցանկացել եմ հասկանալ՝  այնուամենայնիվ, ի՞նչ են մտածում, դա իրոք իշխանություն է, թե՞ ժողովրդի վերաբերմունք է։ Ես հասկացա, որ ատելություն իրենք կարողացել են սերմանել  իրենց քաաքացիների մեջ», –   ասաց  Ալեն Սիմոնյանը։

Վերջինս նշեց՝ Մենք անտնդհատ պետք է պատրատվենք Ադրբեջանի հետ պատերազմի:

«Քանի դեռ Արցախի հարցը լուծված չէ,   այդ վտանգը կա: Մենք այս տարիների փորձից ելնելով՝ պետք է գոնե մեկ երկու անգամ նախահարձակ լինենք։ Շատ ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք նաեւ քննարկենք եւ ինչ-որ իրավիճակներում նախահարձակ լինենք, որովհետեւ չի կարելի  հանդուրժել,  մեր տղաներին  այդպես  սպանեն, այո՛, մենք պիտի   նախահարձակ լինենք», –   ասաց Ալեն Սիմոնյանը:

 
maxresdefault
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ