20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2018

Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան. ով է հաղթում տեղեկատվական պատերազմում

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ տեղեկատվական պատերազմում զիջել կամ հաղթել  չկա, որովհետև այն ամենօրյա է: «Մի օր իրենց մոտ է լավ ստացվում, մի օր՝ մեզ մոտ, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանը հաղթել է տեղեկատվական ճակատում, Սաֆարովի արտահանձման ժամանակ հաղթել է, բայց օրինակ՝ Խոջալուի հետ կապված՝ մերոնք պարտվում են, որովհետև ինֆորմացիան չեն կարողանում հասցնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

ՀՀԿ ԵԿ-ի բանաձևը․ երիտասարդների միջոցով՝ երիտասարդների համար․ Նորանդամ ՀՀԿ-ականները ստացան իրենց անդամատոմսերը

Փետրվարի 16-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ նորանդամ երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրեցին ևս 181 երիտասարդներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Կուսակցական անդամատոմսերը երիտասարդներին հանձնեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը «Շատ ուրախ եմ, որ մինչև այս կարևոր մասնակցել եք Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությանն […]

Արմեն Սարգսյանը համաձայն է. նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, ով Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Հանրապետության Նախագահի հետ նախորդ հանդիպմանը ժամանակ էր խնդրել, որպեսզի հանդիպումներ ունենա քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար և աշխատավորական […]

Սպանված մարզպետի օգնականի եղբայրը նոր փաստեր կհրապարակի.նա դատարանին սկավառակ է ներկայացրել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 16-ին շարունակվեց Արմավիրի մարզպետի  օգնականի սպանության գործով դատաքննությունը: Մանուկ Սիմոնյանի իրավահաջորդ Արամ Սիմոնյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին: Արամ Սիմոնյանի խոսքով` դատաքննության ընթացքում նշվելու են անուններ, որոնք չի ցանկանում հրապարակել եւ որոշ մարդկանց  «տուն քանդել»: «Ես դատարանին եմ ներկայացնելու փաստեր, որտեղ կան անուններ, որոնց մասին […]

Հայերի Աստվածը մեռե՞լ է

․․․Երբ Աստծու մասին խոսք է լինում, շատերից ենք լսում, «Մեռնեմ Աստծո զորությանը» տարածված արտահայտությունը, բայց այդ ասող մարդիկ, չտարբերելով սուրբ Կիրակիները մնացած օրերից, անարգում են այդ զորությունը։ Ու այս ախտը նոր չի մեր ազգի մեջ տարածվել։ Մի քանի տարի առաջ, երբ հարցազրույցի համար հանդիպում ունեցա 103 տարեկան Պողոս Վարդապետ Կիլիկեցու հետ, հարցրի նրան Եղեռնի պատճառները, […]

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել մոր ու մանկահասակ դստեր մահվան դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան բոլոր հանգամանքները։ Դիակները հայտնաբերվել են 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում։ Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են […]

Թուրքիայում ռազմաուսումնական ինքնաթիռ է կործանվել

Փետրվարի 16-ին Թուրքիիայի Իզմիր նահանգում կործանվել է  «SF-260D» ռազմաուսումնական ինքնաթիռը: Թուրքական «Sabah» և «Sozcu» պարբերականները, հղում անելով Թուրքիայի զինուժին, նշում են, որ վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները: Դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայությունը, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացնում: Ինքնաթիռը կործանվել է թռիչքից 23 րոպե անց: Նշվում է, որ օդաչուները համապատասխան փորձ ունեցել են […]

Ինչպիսին էր Լուսինե Թովմասյանը 12 տարի առաջ /ֆոտո/

Լուսինե Թովմասյանը ցույց է տվել, թե ինչպիսին էր 12 տարի առաջ: Իր Instagram-ում մոդելն արխիվային լուսանկարներ է հրապարակել: «Իմ ֆոտոշութն El Style ամսագրի համար: Դա շատ վաղուց էր՝ 12 տարի առաջ»,- լուսանկարներին կից գրել է նա:  

Մենք վախենալու որևէ բան չունենք. Գ. Սահակյան (տեսանյութ)

«Շատ նորմալ եմ ընդունում, որ քաղաքական ուժերն ուզում են նաև վարչապետ ունենալ, մասնակցել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցին, թե չեն վախենում «Ելք» դաշինքի հետ մրցակցությունից, քանի որ «Ելքն» էլ է հայտարարել՝ առաջադրելու է վարչապետի թեկնածու: «Բնականաբար, մենք վախենալու որևէ բան չունենք, եթե ընդդիմադիր ուժը վարչապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի