Մենք վախենալու որևէ բան չունենք. Գ. Սահակյան (տեսանյութ)
«Շատ նորմալ եմ ընդունում, որ քաղաքական ուժերն ուզում են նաև վարչապետ ունենալ, մասնակցել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցին, թե չեն վախենում «Ելք» դաշինքի հետ մրցակցությունից, քանի որ «Ելքն» էլ է հայտարարել՝ առաջադրելու է վարչապետի թեկնածու:
«Բնականաբար, մենք վախենալու որևէ բան չունենք, եթե ընդդիմադիր ուժը վարչապետի թեկնածու է դնում, շատ լավ է, բայց վարչապետի անցնելն այս պրոցեսների մեջ չի կարող լուծվել»: Նա ընդգծեց, որ եթե նույնիսկ «Ծառուկյան» դաշինքը սատարի «Ելք»-ի թեկնածուին, միևնույն է՝ վարչապետն անցնում է ձայների մեծամասնությամբ և քվեարկությամբ, իսկ ՀՀԿ-ը «Դաշնակցության» հետ միասին մեծամասնություն է:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն դեռևս քննարկում չի սկսել վարչապետի թեկնածուի հարցով, կարծես թե չեն կողմնորոշվում, Գ. Սահակյանն արձագանքեց. «Երբ ժամանակը գա, «Հանրապետականը» կներկայացնի իր թեկնածուին»: