26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2018

Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում այս պահին չկա. Թովմասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը չի հաստատում, թե կարող է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել։ «Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում այս պահին չկա։ Ես համապատասխանում եմ ՍԴ դատավորի ներկայացրած պահանջներին», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր նա ԱԺ նախագահին դիմում էր ներկայացրել, որով հրաժարվում […]

Հարկավոր է երկիրը պատերազմի պատրասել․ քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վստահ է ՝ Ալիևի վերջին օրերին հնչեցրած սպառնալիքներին պետք չէ մատների արանքով նայել։ Ադրբեջանը իր համար դա պետական, քաղաքական դոկտրին է դարձրել։ «Հարկավոր է երկիրը պատերազմի պատրասել ու դղյակների փոխարեն ռազմատեխնիկա գնել։ Ասածս, իհարկե, հարուստներին է վերաբերում։ Սովորական քաղաքացիները դղյակներ չունեն»- ասաց քաղաքագետը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լկտիությունը չափ պետք է ունենա. ՀՀԿ-ն՝ «Երկիր Ծիրանիից»

«Եթե ես տղամարդ եմ՝ ձեռքերս գրպանում, դուք պիտի գաք, ինձ ապտակեք, ես էլ Աստվածաշունչ կարդացած մարդ եմ, պիտի մյուս երեսս էլ դե՞մ տամ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին։ «Դա ակցիա չէր, դա միտում էր, որ կարողանան ուշադրության կենտրոնում լինել։ Հերոստրատը նույնպես տաճարը վառեց, […]

Մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 13, խարդախության եւ ապօրինի ծառահատման 3-ական, անձի առեւանգման, յուրացման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ համակարգչային հանցագործության 1-ական […]

«Պետք է սոցիալապես նվազ կարողություններ ունեցող հատվածի տնօրինող գումարները ավելացնել»

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձարացումը չէր կարող բերել գնաճի, մինչդեռ չեղարկումը կբերի 16, 7 մլրդ սրամի ճեղքվածք:  Նա նշեց, թե հունվարի մեկից վառելիքի տեսակների վրա ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվել են, մինչդեռ առաջին անհրաժեշտության պարենային գները ոչ թե […]

Կան մարդիկ, ովքեր վայրենու պես են իրենց պահում․ Արամ Սարգսյան /տեսանյութ/

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է ՝ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպը ՀՀԿ-ն պիտի դատապարտի։ «Մի քիչ «Երկիր ծիրանի»-ի պահվածքը ճի՛տ չէր։ Կարելի էր փակ տարայով տանել, ասել՝ նայեք սա ինչ է։ Իսկ ինչ վերաբերում է մնացած բաներին, դատապարտելն էլ քիչ է։ Դա ցույց տվեց, որ կան մարդիկ, ովքեր վայրենու պես են իրենց […]

«Արմեն Սարգսյանը Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված՝ պիտի կարողանա լուրջ աշխատանքներ իրականացնել»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ Արմեն Սարգսյանի մասին տպավորություններ կազմելիս առաջնորդվել է նրա տարիների գործունեությունը դիտարկելով։ «Համոզված եմ, որ այս նոր որակը իշխանության մեջ պետք է որ իր ազդեցությունը ունենա: Իսկ, թե որքանով է հասարակությունը պատրաստ իշխանության բռի կերպարը փոխարինել մտավորականի կերպարով, դա արդեն հարց է։ Բանախոսը հիշեցրեց՝ […]

Տրամադրվել են 4241.6 մլն դրամ գումարի չափով սուբսիդավորվող գյուղվարկեր

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» նոր ծրագրի շրջանակում 2017 թվականի չորրորդ եռամսյակում  տրամադրվել է 913 միավոր վարկ 4241.6 մլն դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.65 մլն դրամ:  Գյու¬ղա¬տնտեսական վարկեր ստանալու նպատակով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողից հնարա¬վոր շահառուների համար կազմակերպվել է վարկերի հավաստագրման 224 դասընթաց (5562 մասնակից), տրամադրվել է 5326 հավաստագիր: […]

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Tweede Kamer-ը, նախօրեին ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին երկու բանաձեւերը, գրում է NLTimes-ը։  Բանաձեւերում ասվում է, որ Tweede Kamer-ը «ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը» եւ որ  Նիդեռլանդների պետքարտուղարը պետք է ապրիլին ներկա գտնվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Հայաստանում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի