26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լկտիությունը չափ պետք է ունենա. ՀՀԿ-ն՝ «Երկիր Ծիրանիից»

«Եթե ես տղամարդ եմ՝ ձեռքերս գրպանում, դուք պիտի գաք, ինձ ապտակեք, ես էլ Աստվածաշունչ կարդացած մարդ եմ, պիտի մյուս երեսս էլ դե՞մ տամ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին։ «Դա ակցիա չէր, դա միտում էր, որ կարողանան ուշադրության կենտրոնում լինել։ Հերոստրատը նույնպես տաճարը վառեց, որպեսզի պատմության մեջ մնա։

Ասում են կնոջ նկատմամբ բռնություն, ես այնտեղ հայ կին չտեսա», – նշեց Բաղդասարյանը։ Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ «Երկիր Ծիրանիի» քայլը միտում էր՝ քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խանգարելու։ Դիտարկմանը, թե «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ իր հանդեպ սեռական ոտնձգություն է կատարվել, Բաղդասարյանն արձագանքեց.

«Լկտիությունը չափ պետք է ունենա»։ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ դեպքից մեկ օր առաջ բնակիչների բողոքով այնտեղ քաղաքապետարանի ու համապատասխան կառույցների ներկայացուցիչներն են եղել, քաղաքապետրանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել և անմիջապես տեխնիկան տեղափոխել աշխատանքի։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են ապրում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: «Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք է սկսվել, ապա ոստիկանություն է հրավիրվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ