Մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
Բացահայտվել է գողության 13, խարդախության եւ ապօրինի ծառահատման 3-ական, անձի առեւանգման, յուրացման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: