26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2018

Առաքել Մովսիսյանն սպառնացել է Ալեն Սիմոնյանին. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) սպառնացել է «Ելք» դաշինքի անդամ, Երևանի ավագանու ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին: Փաշինյանի խոսքով՝ նախկին պատգամավոր Մովսիսյանը զանգահարել է Ալեն Սիմոնյանին, վիրավորել նրան, հաշիվ պահանջել: «Իրոք որոշել ե՞ք մեզ կռվի մեջ ներքաշել»,-հարցրեց Փաշինյանն ու հորդորեց չխաբնվել իրենց քաղաքակիրթ դեմքերին ու փողկապներին: […]

Պետք է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ, քան գնաճն է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում «Ելքի» կողմից առաջարկվող Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հարցի մասին արտահերթ ելույթում նկատեց, որ բնակչության խնդիրն իսկապես մտահոգում է բոլորին: «Այս դահլիճում բոլորիս նպատակը մեկն է` քայլեր ձեռնարկել, որ գնաճն ունենա հնարավորինս քիչ բացասական ազդեցություն, քան կարող է ունենալ»: Նա նշեց՝ բնական է, որ ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունն էլ փորձում […]

Տավուշի սահմանամերձ գյուղերի խնդիրներն առաջնահերթ ուշադրության կենտրոնում են. Պաշտպանի այցի արդյունքները (տեսանյութ)

ՀՀ Տավուշի սահմանամերձ գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերի հիման վրա լուծվում են նաև բնակիչների բարձրացրած խնդիրները: Մասնավորապես, Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպար համայնքի բնակչի՝ զինված ուժերում ծառայող որդին ենթարկվել է քթի միջնապատի անվճար վիրահատության, իսկ մյուս որդուն տրամադրվել է ուսման վարձի լրացուցիչ զեղչ: Լուծվել է նաև ՀԽՍՀ խնայբանկում Բաղանիսի բնակչի ներդրած ավանդի փոխհատուցման հարցը:

«Կարծում էի՝ իշխանական բացասական սելեկցիան շարունակվելու է»

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ իր համար Արմեն Սարգսյանի նախագահի թեկնածու առաջադրվելն անակնկալ է եղել: «Ես կարծում էի՝ իշխանական բացասական սելեկցիան շարունակվելու է: Բայց իշխանական համակարգը բարետես է դառնում»,- ասաց ազատ Արշակյանը: Նա նշեց՝ ինչպես Արմեն Սարգսյանն էր ասել՝ ինքը կլինի 4-րդ հանրապետության առաջին նախագահը։ «Այստեղ կարևոր է նաև […]

«Կարելի է սենց ժողովրդին սպանելով՝ բերել, իբր թե բյուջեն լցնել»

Ազգային ժողովում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, դիմելով ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, հարցրեց՝ իշխանությունը, եթե չի ցանկանում նախագծին ընդառաջ գնալ, այդ դեպքում ի՞նչ է առաջարկում դիմագրավելու գնաճը: «Ձեր ելույթից որքան հասկացա, ներկայացված նախագծին դրական չեք վերաբերում: Փաշինյանն ուզում էր ապացուցել, որ գնաճը […]

Պետք է խորը ուսումնասիրել դատախազության աշխատանքների արդյունքները․ Արցախի նախագահ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Երկրի ղեկավարը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար: «Դրված […]

«Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է»

«Արմեն Սարգսյանի մոտեցումները շատ հետաքրքիր են։ Նա հանդիպում կազմակերպեց կրթական հաստատությունների հետ։ Զգալի է, որ բացի քաղաքական շեշտադրումից՝ նա կարևորում էր սոցիալական, հասարակական գործոնը: Ուզում եմ լավատես լինել և մտածել, որ նա ցանկանում է թիմ ձևավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց եզվաբան Նարինե Դիլբարյանը։ Նարինե Դիլբարյանը նշեց՝ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի