Նախագահին հավատարմագրերն է հանձնել Չիլիի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռոդրիգո Նյետոն: Հանրապետության Նախագահը, շնորհավորելով դեսպան Նյետոյին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ այս տարի լրանում է երկու երկրների միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել այս ընթացքում արձանագրված արդյունքների և համագործակցության […]