26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտգործնախարար Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ Մանաբու Հորիին:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ճապոնիայի հետ վերընթաց զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ պարբերական բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդում հայ-ճապոնական բարեկամական փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է քննարկելու երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առավել ընդլայնման և զարգացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը: 

Երկուստեք կարևորվեց Երևանում և Տոկիոյում դեսպանությունների հիմնումն ու դրանց նշանակալի ավանդը տարբեր բանագավառներում հայ-ճապոնական զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման նպատակով Ճապոնիայի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգային հարցերին, մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտնեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակութային փոխանակումների խրախուսման վերաբերյալ:

Ընդգծելով միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ այս ձևաչափով ևս ծավալվել է արդյունավետ համագործակցություն, որն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: 

Հայաստանի ԱԳ նախարարն ու Ճապոնիայի փոխարտգործնախարարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ