26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Աստղիկ» ԲԿ-ում սխալ ախտորոշման պատճառով մահվան և կյանքի արանքում հայտնված երկու երեխաների մայրը մեր օգնությունն է հայցում. Տեսանյութ

1982 թվականին ծնված կապանցի երիտասարդ աղջիկը՝ Հեղինե Աբրահամյանը, բժիշկների սխալ ախտորոշման արդյունքում հայտնված հերթական զոհերից է:

2017թ. մայիսին ողնաշարի շրջանում սուր ցավեր է ունենում և դիմում Երևանի Աստղիկ ԲԿ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ և ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ:

Ախտորոշում են օստիոխոնդրոզ և սկսում բուժում դրա դեմ՝ դեղորայքային և տոկերով:

Արդյունքում իրականում Հեղինեի մոտ ախտորոշվում է ողնուղեղի քախցքեղ, այդ ամենից ավելի արագ է զարգանում և երկու փոքրիկների մայրը հայտնվում է կյանքի և մահվան պայքարում:

Սիրելի հայերակիցներ, երիտասարդ ընտանիքն այս մի քանի ամիսների ընթացքում ամբողջովին ծախսել է հնարավոր և անհնարին միջոցները, ընկել վարկային պարտքերի մեջ և այլևս միջոցներ չունեն հետագա վիրահաական և բուժական ծախսերի համար; Գոյացությունը հազվադեպ հանդիպող տեսակ է, ռիսկի գործոնը մեծ, բժիշկներն իրենք խորհուրդ են տվել հրատապ երկրից հանել: Դիմել են Գերմանիայի Դաշնություն, ստացել են հրավերք նախահաշվով՝ 40 000 եվրո արժողությամբ:

Ընտանիքը դիմում է ողջ ազգին աջակցելու Հեղինեին, փրկել նրա կյանքը, ուռուցքն արդեն հասել է 24 սմ, դժվարանում է ինքնուրույն քայլել, ովքեր կցանկանան օգնել երիտասարդ մայրիկին, հետևաբար և փոքրիկներին ունենալ մայրիկ, կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում նրա ամուսնու՝ Միսակ Խալաթյանի անունով բացված հաշվեհամարներին՝

16046058780300 ՀՀ դրամ

16046058780301 ԱՄՆ դրամ

16046058780302 ԵՎՐՈ

16046058780303 ՌԴ ռուբլի

SWIFT:ARMJAM22

Նրանց հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37494 657 939 Միսակ, +37477 657 959 Հեղինե:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ