Կենացները թանկանում են. Ժամանակ
Երեւանի քաղաքապետարանում ծավալված տեսարանի եւ դրա շուրջ զարգացումների շարքում քիչ ուշադրության արժանացավ այն, որ տեղի ունեցածում ՀՀԿ ավագանու քայլերը դատապարտած քաղաքական քիչ ուժերի շարքում էր ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ Երեւանի կազմակերպությունը, որը, անընդունելի համարելով ԵԾ ակցիան, այդուհանդերձ դատապարտեց բռնությունը, որ կիրառել էին Երեւանի ավագանու ՀՀԿ անդամները: Առանձին վերցրած՝ ՀՅԴ արձագանքը գուցե չլիներ մեծ ուշադրության արժանի, […]