26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաջորդ նիստին, որ մերկանան՝ ի՞նչ եք անելու. Հրապարակ

Երեւանի ՀՀԿ-ական ավագանին «վերեւներից» հրահանգ է ստացել.

«Հետ քաշվել, չտարածվել, իրավապահներն ինչ պետք է, կանեն, տեսագրություն­ները կան, տարաների անա­լիզները կանեն, ձեն-ձուն էլ չհանեք»,- տեղեկացրեց քաղաքապետարանի աղբյուրը: Ի ղեպ, Լեւոն Իգիթյանն այդ օրը ոչ երեւաց, ո’չ հայհոյեց, այնտեղ չէ՞ր: «Ո՞նց էն­տեղ չէր՝ մեր հետեւում նստած էր, իրեն դրանից առաջ էր խստիվ հրահանգված՝ ընդհանրա­պես, ոչ մի դեպքում ձեն-ծպուտ չհանել»: Քթի տակ էլ չհայհոյե՞ց: «Չէ, հայհոյում էր Մարինա Խաչատրյանը, եթե լսել եք՝ խիստ տպավորիչ, Լեւոնն ի՞նչ է նրա մոտ. Լեւոնը խելոք հետեւում Էր հրահանգին»:

Իսկ ճիշտ չէ՞ր՝ ձեզ էլ նույն հրահանգը տային: «Բոլորս հրահանգված էինք, բայց երբ փորձեցինք տարան Մարինայի ձեռից վերցնել, պատմություն դառավ, չէինք սպասում, որ էդպես կլինի: Հիմա թող իրավապահները որոշեն՝ խի տենց եղավ»: Մարտին Վարդազարյանն էլ իրավապահներին կդիմի: «Անպայման»: Մարտի 19-ին տեղի ունենալիք հաջորդ նիստին, ասում են, «Երկիր ծիրանիի» անդամները հնարավոր է «Pussy riot»-ի կամ ֆեմեն շարժման ներկայացուցիչների նման ամբիոնից երգեն կամ մերկանալու ակցիա անեն՝  ի՞նչ եք անելու էդ ժամանակ: «Շորերը հետներս բերելու ենք, որ հագցնենք»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ