02 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Լուրեր: Հունվարի 27, 2018

«Պաշտպանենք անչափահասներին վտանգավոր տեղեկատվությունից»

27485265_1635416959860308_473866989_o

Հունվարի 27-ին «Էրեբունի պլազա»  բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Պաշտպանենք անչափահասներին վտանգավոր տեղեկատվությունից» թեմայով: Քննարկման շրջանակներում միջոցառման կազմակերպիչները ներկայացրեցին այն բոլոր տեսակի վտանգավոր տեղեկատվությունը, որը դիտավորյալ կերպով շրջանառվում է անչափահասների շրջանում: Ինչպես նաև ներկայացրեցին այն մեթոդները, որոնք Հայաստանում վերջերս ակտիվորեն կիրառվում է օտարամոլ արժեքներ սերմանելու համար: Միջոցառման կազմակերպիչ, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը […]

Ամեն ինչ լավ է, ես առաջվա պես գեղեցիկ եմ. Ռոնալդու

910479808

Իսպանական «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե իրեն ինչպես է զգում Լա Լիգայի 20-րդ տուրի` «Դեպորտիվոյի» հետ խաղում ստացած դեմքի պատռվածքից հետո: «Խաղերի ընթացքում մրցակիցները սովորաբար հարվածում են ինձ, քանի որ նրանց գործն ինձ կանգնեցնելն է: «Դեպորտիվոյի» հետ խաղում իմ բախտը պարզապես չբերեց: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Ամեն ինչ լավ է, ես […]

Էդմոն Մարուքյանի պատասխանը ադրբեջանցիներին

50002_016

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի վերջին նիստում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարություններին ի պատասխան Լուսավոր Հայաստան Կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրանց հորդորել է նախ և առաջ պայքարել Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու համար, քանի որ միայն ժողովրդավարական Ադրբեջանի  հետ կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը` հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա: […]

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կարող են միայն Աֆրինով չսահմանափակվել

f5a6b185bc795f_5a6b185bc799d

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններում Անկարայի հետագա ծրագրերի մասին: Միջանկյալ նշենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի բանակը ներխուժել է սիրիական Աֆրին շրջան և գործողություններ է իրականացնում տեղի Սիրիայի քրդական ուժերի դեմ: «Մեր գործողությունները Սիրիայում շարունակվելու են այնքան ժամանակ, […]

Հրամանատարական հավաքներ

Hramanatarakan_havaqner_27.01.18.5a6c0b0cf32ea

Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը: Հավաքների շրջանակում, որոնք անց են կացվել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի և միավորումների ուսումնանյութական բազայի հիմքի վրա, կազմակերպվել են ինչպես կենտրոնացված և […]

«Զվարթնոց» օդանավակայանում Մեծ Բրիտանիա ուղարկել նախատեսվող խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերել` թաքցված մանղալի մեջ. կան ձերբակալվածներ

EJG4kLJChM

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 26-ին, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Արմենիա միջազգային օդանավակայաններ» Փակ […]

Կադրային ուշագրավ փոփոխություններ ոստիկանությունում

15459_vladimir-gasparyan4_M

«Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արա Դավթյանն ազատվել է աշխատանքից և անցել թոշակի»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտնել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։  Նա հայտնեց նաև, որ ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանը ևս ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի […]

Սարգիս Հացպանյանին կհուղարկավորեն «Եռաբլուր» պանթեոնում

hacpanyan_copy.thumb

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։ Չնայած հանգամանքին, որ Սարգիս Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ներկայացրած նամակում բացակայել է պանթեոնում հուղարկավորելու համար անհրաժեշտ ընթացակարգի գլխավոր՝ զոհվածի կամ մահացածի անցած մարտական ուղին հիմնավորող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, գիտակցելով, որ նշված հիմնավորումները ներկայացնելը կարող է որոշակի ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված