24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պաշտպանենք անչափահասներին վտանգավոր տեղեկատվությունից»

Հունվարի 27-ին «Էրեբունի պլազա»  բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Պաշտպանենք անչափահասներին վտանգավոր տեղեկատվությունից» թեմայով:

Քննարկման շրջանակներում միջոցառման կազմակերպիչները ներկայացրեցին այն բոլոր տեսակի վտանգավոր տեղեկատվությունը, որը դիտավորյալ կերպով շրջանառվում է անչափահասների շրջանում: Ինչպես նաև ներկայացրեցին այն մեթոդները, որոնք Հայաստանում վերջերս ակտիվորեն կիրառվում է օտարամոլ արժեքներ սերմանելու համար:

Միջոցառման կազմակերպիչ, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը մասնավորապես ընդգծեց, որ կլոր սեղան-քննարկման նպատակն է ոչ միայն ի ցույց դնել, թե վտանգավոր տեղեկատվությունը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ երեխայի զարգացման վրա, այլ նաև գտնել լուծումներ աճող սերնդին այդպիսի տեղեկատվությունից պաշտպանելու համար:

«Այսօր երեխայի դաստիրակության և զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվություն տարածվում է թե՛ համացանցում, թե՛ հեռուստատեսությամբ և տարբեր կայքերում:  Մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ 8 նահանգում ընդունվել է արգելք՝ այլասերվածություն տարածող տեղեկատվության վերաբերյալ:  Ընդ որում՝ խոսքը ոչ միայն ԼԳԲՏ համայնքի կողմից կատարվող ակտիվ այլասերվածության քարոզի մասին, այլև  բռնության, թմրանյութերի և կրոնական կազմակերպությունների քարոզչության», – ասաց Ա. Ղուկասյանը:

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետի կարծիքով՝ պետք է ժողովրդական քննարկումների արդյունքում, ուսումնասիրելով նաև ԱՄՆ-իև Ռուսաստանի փորձը՝  խնդիրը կարգավորել օրենսդրորեն:  Ըստ նրա կա օրենսդրական բաց, որի հետևանքով էլ անպատիժ է մնում, օրինակ, այն, որ Կարապի լճի հարակից տարածքում  հայտնվում է այլասերվածություն քարոզող պաստառներ կամ Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ծածանվում է ԼԳԲՏ դրոշը, ու այդ ամենը մնում է ոչ միայն անպատիժ, այլև անարձագանք իշխանության կողմից:

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը ևս կարևորեց խնդիրը օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությունը:

«Տեղեկատվական քարոզչությունն ամենուր է և դժվար է տարբերել, որն է  դրական, որը՝ բացասական: Մինչդեռ համապատասխան օրինագիծ ունենալու դեպքում, մենք կկարողանանք պաշտպանել մեր ապագա սերնդին այլասերումից: Դրա համար կարծում եմ՝ պետք է ստեղծել փորձագետների մի խումբ և աշխատել այս ուղղությամբ: Սա շատ կարեւոր է, որպեսզի բացառենք երեխաների վրա հոգեբանական վատ ազդեցությունը և նրանց բնականոն զարգացմանը խոչընդոտող կողմնակի երևույթները», – շեշտեց Ծ. Կոստանյանը:

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետը նաև հստակեցրեց, որ խոսքը ամենևին էլ գրաքննության մասին չէ, այլ այն չափորոշիչների, որով առաջնորդվում են մի շարք արտասահմանյան հեռուստաընկերություններ, սոցիալական կայքեր:

Նա նաև բերեց կոնկրետ օրինակ մեր իրականությունից. «Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել էր խումբ մարիխուանայի օրինականացման քարոզչության, և այդ խմբում բազմաթիվ անչափահասներ կային: Իսկ մենք այսօր չունենք օրենք դրա դեմն առնելու»:

Ի դեպ, քննարկման ժամանակ ելույթներով հանդես եկան նաև Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, նույն ակումբի փորձագետ Գրիգոր Բալասանյանը: Նրանք նույնպես ընդգծեցին խնդրի կարևորության և դրա լուծման անհրաժեշտության մասին:  Նշենք, որ միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցան մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր բուհերի ուսանողներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ