27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կարող են միայն Աֆրինով չսահմանափակվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններում Անկարայի հետագա ծրագրերի մասին:

Միջանկյալ նշենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի բանակը ներխուժել է սիրիական Աֆրին շրջան և գործողություններ է իրականացնում տեղի Սիրիայի քրդական ուժերի դեմ:

«Մեր գործողությունները Սիրիայում շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին: Մեր մյուս կետը Մանբիչն է, որը մաքրվելու է ահաբեկիչներից: Մանբիչի իրական տերերը մեր արաբ եղբայրներն են: Դրանից հետո շարժվելու ենք մինչև Իրաքի սահման: Այս օպերացիան շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ոչ մի ահաբեկիչ չմնա»:

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական: Իսկ Մանբիչը այժմ գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ: Մանբիչում գտնվում են նաև ամերիկացի ստորաբաժանումներ, որոնք քրդերի հետ միասին համագործակցում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ