25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 22, 2018

Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան, հաղորդում է «Արեւելք»-ը: Հացպանյանի ընտանիքը զբաղվում է հանգուցյալի դին Հայաստան տեղափոխելու հարցով: Թաղման օրվա ու վայրի մասին դեռ տվյալներ չկան:

Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանն այլ փաստարկ ունենար. Վ. Բաղդասարյան

«Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանն այլ փաստարկ ունենար»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով երեկ Վրաստանի սահմանին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի արած հայտարարության մասին: Հիշեցնենք, որ Փոստանջյանին չէին թողել անցնել Վրաստանի սահմանը, իսկ նա էլ հայտարարել էր, որ սա իշխանության հերթական դավերն են իր նկատմամբ, քանի որ անհանգստանում են, […]

Արդեն մի քանի տարի է` արագիլները ձմեռում են Հայաստանում․ ո՞րն է պատճառը

Արագիլները դադարել են հեռանալ մեր երկրից, իսկ դրա պատճառը կլիմայական փոփոխություններն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։ Վերջինս նշեց՝ «Լիդիան Արմենիա»-ն 2014-2015թթ-ին հետազոտություն է անցկացրել Հայաստանի Սուրենավան և Արմաշ գյուղերում՝ արագիլների հետ կապված։ «Մեր հետազոտությունների համար մենք օգտագործել ենք 200 հեկտար տարածք, որտեղ ստեղծել […]

Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ քիչ հավանական է

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ թուրք-սիրիական խնդրին ու նշեց, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ագրեսիան հնարավոր է, բայց քիչ հավանական է։ Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-ն է զինել Սիրիայում Թուրքիային աջակցող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորմանը,  սակայն նրա համար մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում այս գործընթացները: Ինչ վերաբերում է այս հարցում ՌԴ դիրքորոշմանը, բանախոսը […]

Բենզինի գինը ներդաշնակ է միջզգային շուկային. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ գնաճը վերահսկելի է: «Ի սկզբանե, դեռ երկու տարի առաջ նախընտրական շրջանում հայտարարել ենք, որ արհեստական քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե կամ ծրագիր չենք ներկայացնելու, որ հանրության վստահությունը շահենք: Անընդհատ խոսում ենք, որ արտաքին պարտքի մարման հետ համաչափ բարձրացնենք թոշակները, աշխատավարձերը, իսկ միայն հարկերի […]

«Թուրքիայի ագրեսիան փոխեց իրադրությունը»/տեսանյութ/

 «Հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կլինեն, պետք է հասկանալ, թե այն պետությունները, որոնք հիմնական խաղացողներն են Սիրիայում ինչ ստատեգիական նպատակներ ունեն»,,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, ասաց    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Սաֆրաստյանը նկատեց, որ Սիրիայում օրինական կառավարությունը Ասադի կառավարությունն […]

«Ելքը» մեր ստեղծա՞ծ ընդդիմությունն է. Վ. Բաղդասարյան

«Հետաքրքիր է, որ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ի՞նչ դիրքորոշում կունենային «Ելքում»»-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով «Ելքի» հայտարարությունից, որ չեն պաշտպանելու նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Նա ընդգծեց, որ «Ելքն» էլ կարող է սեփական թեկնածու առաջադրել: «Մենք չպետք է այդ հնարավորությունը տայինք, մեր ընդդիմադիրների ձայները բավարար են, որ […]

Մենք կխոսենք Արմեն Սարգսյանի հետ, բայց «Ելքը» դեմ է քվեարկելու. «Ելք»

«Երբ հանդիպման առաջարկ կլինի, կարծում եմ, կհանդիպենք՝ լսելու, որոշ հարցեր քննարկելու, բայց գրեթե վստահ եմ, որ այդ հանդիպումը մեծ հաշվով չի անդրադառնա «Ելքի» քվեարկության վրա»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ խոսելով նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանի մասին: Միրզոյանը հիշեցրեց, որ «Ելքն» էլ սեփական թեկնածու է ցանկանում առաջադրել, իհարկե, դրա […]

Ինչ է նշանակում` Հիսուսը թակում է քո դուռը

«Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ և նա՝ ինձ հետ» (Հայտ․ 3։20): Այս խոսքը ես վերցրել եմ Հովհաննես Առաքյալի Հայտնության գրքի 3-րդ գլխի 20 համարից։ Կարող ենք առանձնացնել երկու կարևոր մտածումներ․ ա․ Ես դռան առաջ եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի