26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 22, 2018

Փարիզում Թումո կենտրոն կբացվի․ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետի հետ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Ֆրանսիա: Հանրապետության Նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ և այդ հարաբերությունները կրում են […]

Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 22-ին, կազմել է 481.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.96 դրամ (նվազել է 1.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 669.43 դրամ (նվազել է 1.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (մնացել է […]

Միայն թե սթափվենք

Տերը ողորմում և համբերում է, սպասելով մեր դարձին, իսկ եթե մեղանչում ենք, համբերում է՝ սպասելով մեր ապաշխարությանը, և եթե ընկնում ենք, ամոթ չի համարում ընդունել մեզ նորից, ինչպես ասել է Մարգարեն. «Նա, որ գլորվում է. միթե չի՞ ելնում, կամ նա, որ շեղվում է, հետ չի՞ դառնում» (Երեմ. 8:4): Միայն թե սթափվենք, ձեռք բերենք բարեխոհություն, շուտափույթ և […]

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանիության ժամկետի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, իրացման շուկայում հայտնաբերել են «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները: Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել: Միաժամանակ՝ Ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ: Ծառայությանը հորդորում է […]

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Աֆրինի հարցով արտահերթ նիստ կգումարի

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել դադարեցնել Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները: Դրիանը տեղեկացրել է նաև խնդիրը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ գումարելու կոչով դիմելու մասին: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Դրիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աֆրինի գործողությունը Սիրիայում հումանիստար վիճակի տեսանկյունից լուրջ ռիսկեր […]

Ինչպե՞ս է նախարարն ընտրել կոնկրետ այդ զինվորին. քննարկում (տեսանյութ)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ մեր՝ նորանկախ Հայաստանի ամբողջ կյանքը բարեգործության վրա է  հիմնված եղել: Այս մասին նա նշեց այսօր կազմակերպված քննարկման ժամանակ՝ անդրադառնալով վերջերս զինվորի առողջական խնդիրները լուծելու համար Պն Վիգեն Սարգսյանի արած կոչի մասին: Խառատյանն այս երևույթն անթույլատրելի համարեց՝ նշելով, որ պաթոսն այստեղ տեղին չէ: Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն այս դեպքը մառազմ անվանե […]

«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հունվարի 22-ին կազմակերպել էր «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Բացման խոսքում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հանձնաժողովն առաջին անգամն է նման ձեւաչափով քննարկումներ անցկացնում՝ հույս հայտնելով, որ նման աշխատանքային քննարկումներն ի դերեւ կհանեն Սփյուռքի հետ կապերի […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքեր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն    

Շիրակի մարզի փաստաբանները բողոքի ակցիա են կազմակերպում

Շիրակի մարզի փաստաբաններն այսօր՝ հունվարի 22–ին,  մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են կազմակերպում։ Այս առնչությամբ նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «Շիրակի մարզի փաստաբաններս միանալով ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ մեր գործընկերների կողմից տարածված հայտարարությանը, տեղեկացնում ենք, որ նույնպես որպես նախազգուշական քայլ, մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի