Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան
Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան, հաղորդում է «Արեւելք»-ը: Հացպանյանի ընտանիքը զբաղվում է հանգուցյալի դին Հայաստան տեղափոխելու հարցով: Թաղման օրվա ու վայրի մասին դեռ տվյալներ չկան: