19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանն այլ փաստարկ ունենար. Վ. Բաղդասարյան

«Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանն այլ փաստարկ ունենար»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով երեկ Վրաստանի սահմանին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի արած հայտարարության մասին: Հիշեցնենք, որ Փոստանջյանին չէին թողել անցնել Վրաստանի սահմանը, իսկ նա էլ հայտարարել էր, որ սա իշխանության հերթական դավերն են իր նկատմամբ, քանի որ անհանգստանում են, որ համաժողովրդական շարժումը կարող է ծավալվել նաև Վրաստանի հայերի մոտ:

Բաղդասարյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչների հետ էլ  կարող են լինել նման դեպքեր: Նա խոստացավ այս հարցը բարձրացնել վրացի գործընկերների հետ  առաջիկա հանդիպումների ժամանակ:

«Եթե ԱՄՆ-ում Զարուհի Փոստանջյանի ցույցերի ժամանակ խնդիրներ են լինում, չեն ստացվում ցույցերը,  նա այնտեղ նույնպես բարձրաձայնում է, որ իշխանություններն են զբաղվում դրանով, այսինքն՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ-ում»,-կատակեց ՀՀԿ-ականը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ