30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ քիչ հավանական է

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ թուրք-սիրիական խնդրին ու նշեց, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ագրեսիան հնարավոր է, բայց քիչ հավանական է։

Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-ն է զինել Սիրիայում Թուրքիային աջակցող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորմանը,  սակայն նրա համար մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում այս գործընթացները:

Ինչ վերաբերում է այս հարցում ՌԴ դիրքորոշմանը, բանախոսը նշեց, որ այս առնչությամբ ՌԴ ԱԳ հայտարարությունը բավականին մշուշոտ էր:

«Այստեղ ակնհայտն այն է, որ ՌԴ ու Դամասկոսը համաձայնության են եկել չեզոքացնել քրդական շարժումը գոնե շրջանում, և այստեղ գործողությունների համադրում կա»,- նշեց  Նավասարդյանը:

Բանախոսն անդրադարձավ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահներին ու նշեց, որ Էրդողանը, լինելով խորամանկ ու ճկուն, նաև շատ էքսցենտրիկ քաղաքական գործիչ է և սխալ է գնահատում իր հնարավորությունները:

«Նա ուզում է դառնալ աշխարհի 3-րդ առաջնորդ և ճանապարհներ է փնտրում, իսկ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները պայմանավորված են նրանով, որ հույս ունի ՌԴ-ի միջոցով հասնել այդ հաջողությանը: Ինչ վերաբերում է Թրամփին, ապա նրա հնարավորությունները ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների հնարավորություններից բավականին տարբեր են»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ