26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2017

Կառավարությունը ձեռնպահ է «Ծառուկյան» դաշինքի առաջարկի նկատմամբ

Կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ որոշեց ձեռնպահ մնալ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությանը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խոսքը վարձակալությամբ տրված մեքենաներին է  վերաբերում: Նա […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու. օրակարգում ընտանեկան բռնության հարցն է

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2017 թվա­կանի դեկտեմբերի 12-ին ժամը 10:00–ին գումարել  արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով և քննարկման հաջորդականությամբ` 1) «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմա­կերպության միջև՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»,   2) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաս­տանի Դաշնության կառա­վարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյանը պետական […]

Տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամը ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության նիստին իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: Նա հիշեցրեց, որ 2016 թվականի մարտին կառավարության կողմից հիմնադրվել է օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ: «Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներայացնելու՝ հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,-ասաց նա: Ելնելով վերոնշյալից նա հանձնարարեց համապետական գործադիր մարմինների ղեկավարներին գործնականում […]

Տղամարդն արնաքամ է եղել հիվանդանոցում, որեւէ մեկը չի մոտեցել /տեսանյութ/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Համացանցում է հայտնվել հիվանդանոցի տեսախցիկների ֆիքսած կադրերը, որոնցում երեւում է, տղամարդն արյունաքամ է լինում հիվանդանոցի միջանցքում, սակայն բժիշկները նրան ոչ մի ուշադրություն չեն դարձնում եւ չեն մոտենում նրան։ Բժիշկները հանգիստ անցնում են նրա կողքով՝ ուշադրություն չդարձնելով օգնության նրա աղերսանքներին։ Հայտնի է դարձել, որ 47-ամյա տղամարդը […]

Ադրբեջանին պատերազմի համար տեղեկանք է պետք. Առավոտ

Հայաստան-ԵՄ համաձայնագրում  հստակ խոսվում է Դարաբաղ­յան հակամարտության լուծման տարբերակի մասին, որ այն լինելու Է խաղաղ ճանապարհով: Դա շատ կարեւոր Է Հայաստա­նի համար, մենք պետք է գնանք եւ ստորագրենք այդ համաձայ­նագիրը Բրյուսելում»,- դիտարկ­մանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում դեռ անորոշ է ղարաբաղյան հակամարտության հետ կապ­ված հարցը, երեկ «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց քաղա­քագետ Ստեփան Գրիգորյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ […]

Թվայնացման ծրագիրը՝ վարչապետի ուշադրության կենտրոնում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Թվային օրակարգի մշակման ընթացքի ու 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ հանձնարարական տվեց: Վարչապետը նշեց, որ ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարագ 20-30» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները: «Անհրաժեշտ է երկարաժամկետ ռզամավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման ու դրանց իրագործման աշխատանքներ»,-ասաց վարչապետը:  Նա հանրապետական գործադիր մարմինների բոլոր անդամներին հանձնարարեց […]

2 ֆուտբոլիստի ազատում են պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Արտակ Լևոնի Ալեկսանյանին (ծնված՝ 1991 թվականի մարտի 10-ին) և Սևակ Սուրիկի Ագրամանյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 4-ին) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստների  մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի № 1372-Ա որոշմամբ Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր […]

«Անգամ կարկատան չի»/տեսանյութ/

«Բնական է, որ ցանկացած խավ և ոլորտ պաշտպանում է իր շահերը: Ուսանողները բնականաբար գյուղատնտեսության համար ցույց չէին անելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:   Պապյանի դիտարկմամբ` տարկետման իրավունքը հանելով հարց չի լուծվում, քանի որ բանակի հզորությունը խարսխվում է տնտեսության հզորության վրա:  «Մնացածը երկրորդական են: Այն մեթոդներով ինչով, որ իշխանությունը ուզում […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի