02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2017

Քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի, բանակցություններում առաջընթաց չի լինի (տեսանյութ)

«Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների ներկայիս փուլին: Ըստ նրա` բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջ […]

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.345.400 ՀՀ դրամ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 13-17.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 29 իրավախախտում, որից 22-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:  Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում […]

«Ամենակարևոր հմայքն այն է, որ բոլորը պետք է կանոններով շարժվեն»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների մասին որոշման նախագիծ ներկայացրեց: «Սա երկար քննարկված հարց է, մենք մի քանի օրենքներում փոփոխություններ ենք առաջարկում, խոսքը գնում է հարկաբյուջետային նոր […]

Թուրքիան ռուսական առաջին S-400 համակարգերը կստանա 2019-ին

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM-ԹԱՄԺ) հայտնել է Ռուսաստանից գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման ժամկետը: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախարարը մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ S-400 առաջին մատակարարումը նախատասված է 2019 թվականին: Ջանիքլին նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին Թուրքիան պայամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ: Թուրքիայի պաշտպանության […]

Ո՞րն է պրինցիպը

Կառավարությունն այսօրցա նիստին որոշում ընդունեց Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին: Տարածքային զարգացման և կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նկատեց, որ ռազմավարությունը ենթադրում է, որ բոլոր մարզերի համար պիտի լինեն համապատասխան առանձին հայեցակարգեր՝ կոշտ կենցաղային թափոնները կառավարելու նպատակով: Այս ռազմավարությունը մշակվել է՝ ունենալով գերմանական բանկի խորհրդատվական աջակացությունը՝ ըստ նրա: «Ենթադրում ենք, որ […]

Կարող է էտ մարդը փոշմանում է. Եղնուկյանը նորից վատացավ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Դատական նիստը սկսեց 40 րոպե  ուշացումով: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը և նրա համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել: Կարո Եղնուկյանը հրաժարվել բուժօգնությունից: Նրա […]

Հրդեհ Վանաձորի ռեստորաններից մեկում

Նոյեմբերի 23-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մայմեխի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող ռեստորանային համալիրում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:11-ին, մարվել՝ 08:06-ին: Ամբողջությամբ այրվել է համալիրի հյուրասենյակներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ):

Արեք Տեր Հիսուսի անունով

Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք ու խրատեք միմյանց և սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով ձեր սրտերում շնորհակալությամբ օրհներգեք Աստծուն։ Եվ ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Հայր Աստծուն։ (Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 3:16-17)

Հույսով եմ՝ կհասցնեք. վարչապետն՝ Արման Սահակյանին

«Պարո՛ն Սահակյան, մենք ձեզանից տարվա վերջ բավականին շատ գործարքներ ենք սպասում»,-այսօր Կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյան՝ը դիմելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին,: «Հույսով եմ, որ կհասցնեք»,-շարունակեց վարչապետը: Ապա նա նշեց, որ դրա հիման վրա կորոշեն 2018 թվականին վարչության աշխատանքային պլանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի