06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարող է էտ մարդը փոշմանում է. Եղնուկյանը նորից վատացավ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Դատական նիստը սկսեց 40 րոպե  ուշացումով: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը և նրա համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել: Կարո Եղնուկյանը հրաժարվել բուժօգնությունից: Նրա արյան ճնշումը բավականին բարձր է եղել՝   190-100 :

Բժիշկները արձանագրել են, որ Եղնուկյանը այդ վիճակով չի կարող մասնակցել դատական նիստին:

Իր հերթին Կարո Եղնուկյանը գրություն է ուղարկել դատարանին, որով հայտնել է՝ ինքը դեմ չէ որ առանց իրեն շարունակվեն դատական նիստերը:

Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց, որ այսուհետ  դատական նիստերը անցկացվեն առանց  Կարո Եղնուկյանի ներկայության, քանի որ ամբաստանյալը լիազորել է  իր երկու պաշտպաններին՝ պաշտպանել իր շահերը առանց իր ներկայության:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը արձագանքեց. «Միջնորդությունը մերժվում է ու թող Եղնուկյանը մյուս անգամ գա դատարան ու ինքը ասի: Կարող է էտ մարդը փոշմանում է»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն  անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ