28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2017

ՀՀ մարտական դիրքի դիմաց ադրբեջանցի զինծառայողի դիակ է հայտնաբերվել․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է […]

Սահմանափակումներ ընթերակաների ինստիտուտում՝ կյանքի և առողջության գործոնով պայմանավորված

Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց Արադարադատության նախարարության կողմից ներկայացված «Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակումներ ընթերակաների ինստիտուտում։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ սահմանափակումները պայմանավորված են ընթերակաների կյանքի և առողջության գործոնով պայմանավորված։ «Ընթերակայի ինստիտուտի նպատակն է ապացույցների ավելի հավաստի լինելը, սակայն արդեն սկսվել են փոփոխություններ կատարվել […]

Հարձակվողական սցենարներ են մշակում

 Ռուբեն Մեհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, որ առաջիկայում արցախյան խնդիրը չի լուծվելու՝ նշելով՝ ըստ էության, Լավրովն աննախադեպ որևէ  բան չի ասել: «Ռուսաստանը ցույց տվեց, որ  այս պահին մտադիր չէ հանդես գալ Արցախի խնդրի լուծման առանձին պլանով, ի տարբերություն ապրիլյան պատերազմի, երբ Մոսկվան խնդրի լուծման առանձին պլան էր առաջ քաշում», – […]

Նախարարություններին նոր հատկացումներ կարվեն

Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվում է փոփոխություններ 2017 թվականի պետական բյուջեում՝ վերաբաշխում կատարել և որևէ գերատեսչության համապատասխան գումար հատկացնել։ Առողջապահության նախարարությանը 2017 թվականի պետա­կան բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 233 միլիոն 525 հազար դրամ։ Գումարը կտրամադրվի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»  ՓԲԸ-ին՝ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Արդարադատության նախարարությանը տրամադրվեց 23 միլիոն […]

Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Մարսել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով մեկնել է Մարսել՝ մասնակցելու Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է Երևանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ տեղի գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սիսիան – Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Սիսիան – Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու […]

Ճգնաժամը շարունակվելու է, և բացառված չէ, որ այլ ուժեր կշարունակեն հրահրել

 «Փաստացի ամարգրվում է սիրիական հակամարտության նոր փուլի անցման մեկնարկը»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նա նշեց,  ոոր վերջին մի քանի օրում Սոչիում բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում, որի առանցքային թեման Սիրիան է՝ Պուտին-Ասադ և նախօրեին եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների: Ըստ արաբագետի՝ գրանցվում է հակաահաբեկչական պայքարի ավարտ, մասնավորպես Իսլամական պետության դեմ պայքարի […]

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա–Արցախ բարեկամության խմբի անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:  Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել շրջանակի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց կողմից տարիներ շարունակ իրականացվող մեծ ու կարեւոր աշխատանքը:

Դեռևս ոչ մի գիտնական չի ապացուցել, որ ԳՁՕ պարունակող սնունդը վտանգավոր է. Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ  հանդիպման ըբնթացքում հավաստիացրեց՝ մսի գնի բարձրացման պատճառներից հիմնականը անասնակերի քչությունն է ու թանկացումը:  Հրաչ Բերբերյանն  ինդգծեց՝ առաջարկել է կառավարությանն  անասնակեր ներկրել այլ երկրներից` օգնության կարգով: Բանախոսը անդրադարձավ նաև ձվի թանկացմանը՝ նշելով, որ  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը  թող  ուսումնասիրի, որպեսի հասկանանք՝  ինչն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի