19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահմանափակումներ ընթերակաների ինստիտուտում՝ կյանքի և առողջության գործոնով պայմանավորված

Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց Արադարադատության նախարարության կողմից ներկայացված «Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակումներ ընթերակաների ինստիտուտում։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ սահմանափակումները պայմանավորված են ընթերակաների կյանքի և առողջության գործոնով պայմանավորված։

«Ընթերակայի ինստիտուտի նպատակն է ապացույցների ավելի հավաստի լինելը, սակայն արդեն սկսվել են փոփոխություններ կատարվել այդ ինստիտուտում, որոշ երկրներ իսպառ վերացրել են, որոշները սահմանափակել, և դա բնական է, մի կողմից տեխնիկական միջոցներ են եկել փոխարինելու ընթերակաների ներկայությունը, մյուս կողմից՝ կան որոշակի գործողություններ, որոնց պարագայում ընթերակաների ներկա գտնվելը վտանգ է հենց իրենց կյանքի կամ առողջության համար՝ սկսած նրանից, որ քննչական գործողությունը կարող է մարտական դիրքում իրականացվել որտեղ ընթերակա բերելը վտանգում է իրենց կյանքը, վերջացրած նրանով, որ արտաշիրման կամ դիահերձման ժամանակ ընթերակաների ներկայությունը ևս կարող է վտանգավոր լինել իրենց առողջության համար։ Այդ իսկ պատճառով մշակվել է մի նախագիծ, որով քայլ ենք կատարում դեպի ընթերակաների ինստիտուտի կիրառման սահմանափակում»,-ասաց նա։

Առաջարկում են սահմանափակել նաև անձանց շրջանակը, ովքեր չեն կարող լինել ընթերակա, ինչպես՝ նախաքննության մարնի ներկայացուցիչները։ «Ինչպես նաև սահմանափակում ենք, թե ինչ պարբերականությամբ մարդը կարող է լինել ընթերակա, դա չի կարող լինել պարբերաբար, «պրոֆեսիոնալ ընթերակաները արժեզրկում են բուն ինստիտուտը»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ