28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2017

Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցելու

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արցախում նոր զորամաս կառուցելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ «Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը: Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի և նրա ժողովրդի համար: Յուրաքանչյուր տարի ես ևս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարևորագույն այս գործում: Ես Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրանք շատ թանկ […]

«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:  Ուսումնավարժական պարապմունքներին մասնակցել է թանգարանի  ամբողջ անձնակազմը: Նախատեսված ժամին «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո իրականացվել են թանգարանի աշխատակիցների և այցելուների տարհանումը դեպի թաքստոց, ինչպես նաև բուժօգնության, հետախուզական, վերականգնողական, հասարակական կարգի պահպանման, նյութական և մշակութային […]

Սոցփաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը կայացել է

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները  բժշկական օգնություն են ստանում պետության կողմից երաշխավորված ապահովագրական փաթեթի շրջանակում: Գործունեության 50 օրվա ընթացքում առողջապահական ապահովագրությունից օգտվել է 17.188 մարդ, որից 1346-ին մատուցվել է  վիրահատական ծառայություն։ Դա խոսում է  համակարգի կայացման և արդյունավետության մասին։     Ամփոփելով արդյունքները` կարելի է ասել, որ նոր կարգով, համեմատաբար քիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելով, հնարավորություն […]

Նոյեմբերյանում շուկա կկառուցվի

Գործադիրն այսօրվա նիստին ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումներ: ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերած հողամասում նախատեսվում է  կառուցել  համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետի Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ: Այն կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ:  Վարչապետը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել է […]

Վարույթ է ընդունվել կալանավորին խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա. Սարգսյանը հայտնել է, որ 2015թ.-ի ամռանը ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանել է հիմնարկի բժշկի հետ, որի […]

Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ﬕջև. Շարմազանով

Հայաստանի և Եվրոպական Միության ﬕջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խանգարի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Եվրաﬕٳթյան հետ ստորագրվելիք համաձայնագրով Հայաստանը իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխուﬓեր մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիտար, արդարադատության և այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հարաբերությունները դինաﬕկ զարգանում են: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի […]

Հայաստանի կորուստը սարսափելի երազ է Ռուսաստանի համար. Վլադիմիր Սոլովյով (տեսանյութ)

Ռուսական «Полный контакт» հաղորդաշարի շրջանակներում հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը քննարկել է Հայաստանի  և ԵՄ-ի համագործակցության թեման: Նա նշել է, որ Հայաստանի կորուստը Ռուսաստանը կարող է պատկերացնել միայն սարսափելի երազում: «Ղարաբաղում ստեղծված իրավիճակից հետո մեր հարաբերությունները բարդացան, քանի որ հայերը մեզ կոնկրետ պահանջ էին ներկայացնում` առաջին հերթին` Ադրբեջանին զենքի մատակարարման խնդիրը, երկրորդ` Ադրբեջանը գնդակոծում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի […]

Դեպի Գառնի և Գեղարդ տանող ճանապարհին տրվել է հատուկ կարգավիճակ (Տեսանյութ)

Այսուհետ զբոսաշրջային ամենահայտնի ուղղությամբ` դեպի Գառնի և Գեղարդ հնարավոր կլինի ուղևորվել առանց հսկա փոսեր շրջանցելու։ Ողջաբերդին հարող ավտոճանապարհի սողանքային 1,8 կմ հատվածը բարեկարգվել ու նորոգվել է. մի քանի օրից նաև գծանշումները կլինեն։ Բայց գլխավորն այն է, որ այս ճանապարհին տրվել է հատուկ կարգավիճակ. 2018թ. հունվարից ճանապարհի սպասարկումը կլինի մշտական ու պարբերական` տարվա բոլոր ամիսներին։ «Մենք […]

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարածքային կառավարման կառույցների 2018թ. ֆինանսավորման հարցերը

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Հովիկ Ջիվանյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, որտեղ շարունակվել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները: Քննարկմանը մասնակցել է ԱՀ ԱԺ պատգամավորներ և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Համատեղ նիստում քննարկվել են ներկայացված նախագծով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի