28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ﬕջև. Շարմազանով

Հայաստանի և Եվրոպական Միության ﬕջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խանգարի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Եվրաﬕٳթյան հետ ստորագրվելիք համաձայնագրով Հայաստանը իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխուﬓեր մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիտար, արդարադատության և այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հարաբերությունները դինաﬕկ զարգանում են:

«Արﬔնպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն: Բոլոր նրանք, ովքեր փորձում են սեպ խրել այդ հարաբերություններում, ովքեր հայտարարում են, որ Եվրոպական Միٳթյան և Հայաստանի ﬕջև համաձայնագրի ստորագրումը կարող է թուլացնել հայ-ռուսական հարաբերությունները, զբաղված են անօգուտ գործով»,- ասաց Շարմազանովը: ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը և Ռուսաստանը շարունակելու են զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: «Դրա վառ վկայությունն է 100 ﬕլիոն դոլարի վարկային նոր համաձայնագիրը, որով Ռուսաստանը ժամանակակից սպառազինություն կտրամադրի Հայաստանին, դրա վկայությունն են երկու երկրների նախագահների վերջին հանդիպուﬓերը,  խորհրդարանական մակարդակով հանդիպուﬓերը, Ռուսաստանի կողﬕց Հայաստանում սպասվող տնտեսական ներդրուﬓերը: Մենք շարունակելու ենք զարգացնել ﬔր հարաբերությունները Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, հուանիտար և ﬓացած բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վստահ է` որքան լավանան Եվրասիական տնտեսական ﬕության և Եվրոպական ﬕության հարաբերությունները, այնքան կշահի Հայաստանը: Նա շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողﬓակից է եղել երկխոսությանը` ընդգծելով, որ այս պահին Հայաստանը ﬕակ երկիրն է, որն օգտվում է Եվրաﬕٳթյան GSP+ համակարգից: «Եվրոպական Միության և Հայաստանի ﬕջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի նաև Եվրասիական տնտեսական ﬕության անդամ երկրների համար, որպեսզի նրանք կարողանան Եվրաﬕությունից տնտեսական ներդրուﬓեր ներգրավել կամ դուրս գալ Եվրոպական ﬕության շուկա: Հայաստանը կարող է երկխոսության և համագործակցության կամուրջ հանդիսանալ երկու ﬕությունների ﬕջև»,- եզրափակեց Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ