04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոյեմբերյանում շուկա կկառուցվի

Գործադիրն այսօրվա նիստին ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումներ: ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերած հողամասում նախատեսվում է  կառուցել  համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետի Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ: Այն կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ:  Վարչապետը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել է խնդրի վրա, առաջարկել է հետևել  աշխատանքների ընթացքին, որպեսզի նոր շուկան ճարտապետական  ճիշտ լուծումներ ունենա:   

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքին նվիրաբերած տարածքն էլ կվերանորոգվի, որտեղ կտեղակայվեն համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը: Տարածքում նախատեսվում է նաև հիմնել  երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) և կառուցել մանկական խաղահրապարակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ