Թուրքիան ռուսական առաջին S-400 համակարգերը կստանա 2019-ին
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM-ԹԱՄԺ) հայտնել է Ռուսաստանից գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման ժամկետը:
Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախարարը մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ S-400 առաջին մատակարարումը նախատասված է 2019 թվականին: Ջանիքլին նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին Թուրքիան պայամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Թուրքիային S-400-ի երկու մարտկոց կմատակարարի: