28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թվայնացման ծրագիրը՝ վարչապետի ուշադրության կենտրոնում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Թվային օրակարգի մշակման ընթացքի ու 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ հանձնարարական տվեց: Վարչապետը նշեց, որ ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարագ 20-30» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները: «Անհրաժեշտ է երկարաժամկետ ռզամավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման ու դրանց իրագործման աշխատանքներ»,-ասաց վարչապետը: 

Նա հանրապետական գործադիր մարմինների բոլոր անդամներին հանձնարարեց 3-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձնանց թեկնածությունները: Վարչապետը հանձնարարեց 2 շաբաթում մշակել ու կառավարություն ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերմպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար:

Վարչապետը ընդգծեց թվային միջավայրի ձևավորման շրջանակներում համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումը իրականցնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ: Կարեն Կարապետյանը հիմնադրամի տնօրենին հանձնարարեց առաջարկությունները ստանալուն պես ամփոփել ու մեկամսկյա ժամկետում կառավարություն ներկայացնել 2018-2020 թվականի թվայնացման գործողությունների ծրագիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ